103news.com
World News in Armenian
Июнь
2020

Վարչապետը, որի ղեկավարած երկրի առողջապահական համակարգը կոլապսի եզրին է, որի տնտեսությունն ամսական հարյուրավոր միլիոն դոլարի վնաս է կրում, զբաղված է նկարներ հավաքելով․ Աբրահամ Գասպարյան

0

Ոստիկանապետի՝ մոտ մեկամյա պաշտոնավարումը ցույց տվեց, որ իրավապահ համակարգում մշուշոտ վիճակ է, ոստիկանն այդպես էլ չիմացավ՝ ո՞րն է քաղաքացու հետ խոսելու կամ քաղաքակիրթ վարվելու մեթոդը։ Այս մասին նշել է «Արմնյուզ» ՀԸ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման մեկնաբան Աբրահամ Գասպարյանը ՝անդրադառնալով ոստիկանների և քաղաքացու միջև եղած միջադեպին։

«Երբ ասում ու ոգևորվում ենք, որ նման դեպքերն ու երևույթներն անընդունելի են, չի նշանակում, որ նախկինում ամեն ինչ հեշտ է եղել: Ոստիկանների գործողությունների իրավաչափությունը միշտ էլ վիճարկելի է եղել: Բայց մենք առաջ ենք նայում, ոչ թե գորշ ներկան համեմատում անցյալի գաղջի հետ:

Լավ է՝ «խեղդվում եմ» արտահայտությունը լսվեց ու դիմակ չդնող քաղաքացին Ջորջ Ֆլոյդի օրը չընկավ: Սոցցանցերում այս թեման այսօր լայնորեն քննարկվեց: Իշխանությունն ամեն օր հետաքրքիր թեմա է տալիս քննարկման՝ մարդկանց զբաղեցնելու և, գուցե, տխուր իրականության մասին չմտածելու»,- ասաց Գասպարյանը և այնուհետև անդրադարձավ երեկ վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ առանց դիմակի մետրո նստած աղջկա լուսանկարի վերաբերյալ հնչած մեկնաբանություններին.

«Վարչապետը, որի ղեկավարած երկրի առողջապահական համակարգը կոլապսի եզրին է, որի տնտեսությունն ամսական հարյուրավոր միլիոն դոլարի վնաս է կրում, որի քաղաքացին գրեթե չի աշխատում, փող չունի, ոչ էլ՝ հեռանկար, սոված է, որի բժիշկը հյուծված է, հիվանդանոցները՝ վարակվածի չեն ընդունում, իսկ ինքը... նկարներ ու լայքեր հավաքելով է զբաղված»:

Աբրահամ Գասպարյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք ճի՞շտ է համավարակի պայմանում զբաղվել ֆեյսբուքում նկարներ հրապարակելով և ստատուսներ գրելով. «Պարոն Փաշինյան, կարծում եք, որ ճի՞շտ եք վարվում, միաբջիջների բանակի ֆեյսբուքյան քոմենթները ձեզ ո՞ւժ են տալիս, ոգևորո՞ւմ, երկրի առջև ծառացած խնդիրներն ավելի ինքնավստա՞հ եք լուծում, պետության հարցերը թողած ֆեյսբուքում ստատուս ու նկար գցելու այդքան ժամանակ ունե՞ք, չե՞ք մտածում, որ ձեր նկարների տակ լպիրշ մեկնաբանություններ թողնողներին այդ աղջկա եղբայրները կամ հայրը պարզապես կարող են ձեր իսկ սիրած բառը կիրառել՝ «սամասուդ», ձեզ պատի՞վ է բերում նման անբարոյականների համար լիդեր կամ հեղինակություն լինելը:

Դուք երկրի վարչապետ եք, բանակի հրամանատար, բարոյականության մեր ընկալումները պաշտպանող ու հարստացնող: Եվ այստեղ կապ չունի՝ նկարը հեռացրիք ձեր էջից, ներողություն խնդրեցիք, թե ոչ: Դուք անձնական տվյալների իրավունքը խախտեցիք, բայց ներողություն խնդրեցիք մարդկանցից ոչ թե, որովհետև ձեր արարքն էր վիրավորական, այլ որովհետև ձեր էջում թթու խոսք է հնչել: Ձեր չհաշվարկված քայլով աղջկան դարձրիք զոհ, խուժանն էլ՝ բարոյապես սպանեց նրան»:





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин заявил о продлении наземного метро Москвы в Тульскую область



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Филипп Киркоров

Суд взыскал с Киркорова 90 тысяч рублей за оскорбление Успенской попрошайкой




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Олимпийские ценности: доступное жилье в Иваново сдадут по улучшенному стандарту

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Анастасия Павлюченкова

Павлюченкова объявила о досрочном завершении сезона



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Автомобили с 1 октября подорожают из-за новых ставок утильсбора



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России