Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2020

Ինձ չի հետաքրքրում, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը չի պահպանում հակահամաճարակային կանոնները, ուզում եմ, որ մեր քաղաքացիներն ավելի լուրջ լինեն, քան այսօրվա Կառավարությունը․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)

0

Ինձ չի հետաքրքրում, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը չի պահպանում հակահամաճարակային կանոնները, ես ուզում եմ, որ մեր քաղաքացիներն ավելի լուրջ լինեն, քան այսօրվա Կառավարությունն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նա հիշեցրեց, որ մարտի 1-ին ՀՀ-ում արձանագրվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը, որից հետո շարունակվել էր հանրաքվեի քարոզարշավը և մարտի 13-ին միայն արտակարգ դրություն էր հայտարարվել։

«Փետրվարի վերջին, երբ ամբողջ աշխարհը խոսում էր համավարակի մասին, Հայաստանում դեռ ձեռք էին առնում այդ համավարակը։ Այստեղ է իմ զայրույթը կառավարության գործողությունների հանդեպ, որ անլրջությունը սերմանվեց, հիմա չենք կարողանում մեր քաղաքացիներին համոզել, բացատրել, որ սա լրջագույն խնդիր է։ «Թե բա դինոզավրի գրիպ», «ազգ-էպիդեմիոլոգ», ու մինչև կպարզեին, թե «կորոնավիրուսն ում շունն է», եկավ հասավ բոլորիս դռները։ Ես խնդրում եմ մեր քաղաքացիներին ավելի լուրջ վերաբերվել համավարակին, քան Կառավարությունն է վերաբերվել։ Ավելի գիտակից, ողջամիտ և բանիմաց լինել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 13325 է, իսկ կորոնավիրուսի հետևանքով մահացել է 211 մարդ:

Մանե Թանդիլյանի խոսքով՝ ստեղված իրավիճակը Կառավարության գործողությունների կամ անգործության հետևանքով է։ Իրանի հետ սահմանի փակումը, Իտալիայից չվերթերի չեղարկումը, ըստ նրա՝ ուշացած են արվել։

«Այսօր Կառավարությունը տոտալ դանդաղկոտության, հապաղման և որոշ դեպքերում անգործության ձևաչափի մեջ է։ Ցավոք սրտի, դա ակնհայտ դարձավ համավարակի պայմաններում և արժեցավ կյանքեր։ Բացի ֆեյսբուքյան ստատուսներից, եթե այլ բանով կառավարությունը լուրջ զբաղվեր, կլիներ բացարձակ այլ պատկեր, համոզված եմ»,- նշեց պատգամավորը։

Նախօրեին Վանաձորում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նիստ է անցկացրել, որտեղ քննարկել է առաջիկա անելիքները։

«Քննարկվել է համավարակի դեմ պայքարը որպես առաջնահերթություն այսօրվա քաղաքական օրակարգում դիտարկելը և այն ճանապարհային քարտեզը, որով մենք պատրաստվում ենք քաղաքական պատասխանատվության ենթարկել բոլոր այն պատասխանատուներին, ովքեր ձախողել են համավարակի դեմ պայքարը և որի հետևանքով ունենք այսօրվա պատկերը և մարդկային կյանքերի կորուստները։ Բայցևայնպես, Կառավարությունը պետք է կարողանա այսօր հաղթահարել համավարակը, որ նոր կարողանանք քննարկել այլ առաջնահերթություններ՝ որպես քաղաքական օրակարգ»,- ասաց Մանե Թանդիլյանը։





Губернаторы России
Москва

Собянин рассказал о новых стандартах системы соцзащиты в Москве





Москва

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о новых стандартах системы соцзащиты в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Михаил Шуфутинский

Шуфутинский сыграет в сериале «Третье сентября» по мотивам его одноименного хита




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений


Юлия Путинцева

Юлия Путинцева выиграла турнир в Бирмингеме



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

Новый рекорд России: медитация Relax FM объединила 1699 человек



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России