Համընդհանուր հայտարարագրման համակարգը չի նշանակում, որ հարկվելու են այն եկամուտները, որոնք հարկման ենթակա չեն. Ատոմ Ջանջուղազյան
ԱԺ-ում տեղի է ունենում Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազարյանը ներկայացնում էր ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը կարևոր համարեց համատարած հայտարարագրման հարցի հանրային լայն քնարկումը։
Նա հարցրեց, թե ՀՀ քաղաքացիները բոլորը պետք է պարտավորություն ունենան ներկայացնել հայտարարգիր, թե միայն մշտապես ՀՀ-ում բնակվողները: Ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ եկամուտների համատարած հայտարարագրման քննարկվող նախաձեռնության համատեքստում ենթադրվոմ է, որ ՀՀ քաղաքացիների, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները, ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք և փախստականի կարգավիճակ ունեցողները պետք է լինեն հայտարարգիր ներկայացնող:
«Նպատակը շատ տրամաբանական է, դա տևական ժամանակ է՝ ինչ քննարկում ենք և հիմա կարծում ենք՝ մենք պատրաստ ենք այն իրականություն դարձնել»,-ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ մեր հայրենակիցների բավականին զգալի մասը, հարյուր հազարավոր մարդիկ երկքաղաքացի են, հետևաբար, երբ նրանց էլ դարձնում ենք համատարած հայտարարագրման սուբյեկտներ, սա շատ հարցեր է առաջացնում: Նա հետաքրքրվեց, թե արդյոք սա չի՞ տարածվում արտագնա աշխատանքի մեկնողների վրա։
Ատոմ Ջանջուղազյանը արձագանքեց, որ չի ցանկանում տպավորություն ձևավորվի, որ այս համակարգի ներդրմամբ հարկվելու են այն եկամուտները, որոնք հարկման ենթակա չեն: «Նույն քաղաքացիները, որոնք այլ երկրում վճարելու են այդ հարկերը, այստեղ երկրորդ անգամ հարկային պարտավորություն չի առաջադրելու»,- ասաց նա: