Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2020

Վարչապետը շատ ճիշտ ուղի է բռնել, սակայն, ինչպես միշտ, ձևակերպումներում անփույթ է գտնվել. Մ. Հայրապետյան

0

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վիճակի, տնտեսական խնդիրների և հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ: — Պարոն Հայրապետյան, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն էր արել, որով քննադատում էր իշխանություններին՝ ասելով, թե ձախողել են: Պատահակա՞ն էր արդյոք նրա ծավալուն ելույթն ընդդիմադիր ուժերի ակտիվացման ու կորոնավիրուսի համավարակի և տնտեսական այս բարդ ժամանակահատվածում: …

The post Վարչապետը շատ ճիշտ ուղի է բռնել, սակայն, ինչպես միշտ, ձևակերպումներում անփույթ է գտնվել. Մ. Հայրապետյան appeared first on ԳԱԼԱ.

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վիճակի, տնտեսական խնդիրների և հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

— Պարոն Հայրապետյան, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն էր արել, որով քննադատում էր իշխանություններին՝ ասելով, թե ձախողել են: Պատահակա՞ն էր արդյոք նրա ծավալուն ելույթն ընդդիմադիր ուժերի ակտիվացման ու կորոնավիրուսի համավարակի և տնտեսական այս բարդ ժամանակահատվածում:

— Որ իշխանությունները կրթական և առողջապահական ոլորտներում որոշակի ձախողում են արձանագրել, անհերքելի փաստ է: Բայց որ նման ռեսուրսների տիրապետողը հենց այս բարդ ժամանակում սինխրոնացրեց իր մոտեցումները հարձակողական ընդդիմադիրների հետ, վստահաբար՝ պատահական չէ: Սա ընդամենը հրետանային նախապատրաստություն է՝ մարտից առաջ: Առաջիկայում փորձ կարվի իրականացնել «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը:

— Հետհեղափոխական Հայաստանում ԲՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների միջև հուշագիր ստորագրվեց, որով նրանք գործընկերներ դարձան։ Արդյո՞ք նորմալ եք համարում, որ «Իմ քայլը» խմբակցությունը շանտաժի լեզվով է խոսում. այսպես ասած՝ հիշեցնում է քրեական գործերի մասին։

— Չափազանց վիրավորված եմ զգում, երբ բազմահազարամյա Հայաստանը բաժանում են նախահեղափոխականի և հետհեղափոխականի, մանավանդ, երբ ցանկացած կիրթ մարդ կասի, որ 2018թ.-ին Հայաստանում կատարված հրաշալի փոփոխությունը որևէ աղերս չունի «հեղափոխություն» տերմինի հետ: Իսկ շանտաժի լեզվով խոսելն ամեն դեպքում անբարոյականություն է՝ ով էլ այն կիրառելիս լինի: Քաղաքական ուժերի միջև ստորագրված փաստաթղթերն իրենցից չեն ենթադրում արյունակցական, ի վերուստ տրված, անխզելի կապեր, թեև չեն ենթադրում նաև ոհմակային հարաբերություններ: Սա նույնպես բարոյականության ոլորտից է, մինչդեռ մեր հազարամյա ստրկական կեցությունը մեզ դարձրել է մանիպուլյատորներ, քանդել ու ավերել է կարմիր գծերի սահմանների մեր ընկալումը, ու մենք բարոյականությունը հանելով իր իսկական տեղից՝ գիտակցական և հոգևոր ոլորտներից, տեղափոխել ենք ֆիզիկականի, նյութականի մակարդակ: Մեր ճգնաժամն արժեքային է, հոգևոր անվտանգության ոլորտի, իսկ տնտեսական, առողջապահական, կրթական և այլ կարգի ճգնաժամերը դրա սոսկ հեռավոր ու օրինաչափ արձագանքն են:

— Կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության մեջ ի՞նչը սխալ արվեց և ի՞նչը հանգեցրեց մեր երկրում համաճարակային վիճակի վատթարացմանը։ Իշխանությունները ամբողջ մեղքը բարդում են ժողովրդի վրա, որ կանոնները չեն պահում։ Մինչդեռ իշխանության ներկայացուցիչների մի մասը ընդհանրապես չի պահպանում կանոնները։

— Ճիշտ է՝ հիմա Հայաստանում նորմ է դարձել, որ բոլորը խոսեն ամեն բանի մասին, սակայն ես ինձ թույլ չեմ տա մտնել ոչ իմ մասնագիտական ոլորտն ու կարծիք հայտնել առողջապահության ռազմավարությունից: Որպես սովորական քաղաքացի և քաղաքականությունից ինչ-որ բան հասկացող՝ միայն կարող եմ արձանագրել վիճակը, որն աղետալիին մոտ է, իսկ դրա պատասխանատուն բացառապես իշխանությունն է: Ամենուր է այդպես. ցանկացած երկրում կատարվող  ամեն վատի համար պատասխանատուն իշխանությունն է, և ամեն լավի դափնին պատկանում է իշխանությանը: Ընդամենը կարող եմ ասել, որ մենք աղետալիին մոտեցանք մեր իշխանության փնթիության պատճառով: Դարձյալ արժեքային ցածրակարգությունից է գալիս, որ ընտրանին (իշխանություն կամ ընդդիմություն) շարունակում է ամեն անհաջողության մեջ մեղադրել ժողովրդին: Ժողովուրդները երբեք մեղավոր կամ անմեղ չեն լինում. դրանք անհատների հատկություններ են: Ժողովուրդները միշտ հետևում են իրենց ընտրանուն, իսկ ընտրանին պարտավոր է երկու բան. նախ՝ սեփական անձով օրինակ ծառայել, և երկրորդ՝ օրենքը հավասարապե՛ս կիրառելու կամք և միտք ունենալ: Կարծես մեր օրերի համար Վահան Տերյանը 106 տարի առաջ գրած լինի. «Մինչև անգամ այսօրվա ձեր արածների համար դուք պատասխանատվությունը կնետեք նույն ձեր այսօրվա այդքա՜ն սիրեցյալ հայրենիքի չարքաշ ու դժբախտ, քաղցած ու հուսախաբ զավակների վրա»:

— Վարչապետը, երբ խոսում է հանրային վերահսկողությունից, ասում է՝ արձանագրած խախտումների լուսանկարներն ու տեսանյութերն ուղարկեք իմ էջին կամ հրապարակեք ձեր սոցցանցի էջերում։ Այս դեպքում չե՞ն խախտվում անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի դրույթները:

— Վարչապետը շատ ճիշտ ուղի է բռնել, սակայն, ինչպես միշտ, ձևակերպումներում անփույթ է գտնվել: Նրան ճանաչելով՝ ես գոնե այսպես եմ հասկացել նրա խոսքը, թե հանրությունն ինքը ևս պետք է նախանձախնդիր լինի կարգի պահպանմանը, բայց ոչ թե զբաղվի անհատական պավլիկմորոզովությամբ, ստուկաչությամբ, այլ հանրային նշանակություն ունեցող խնդիրներով: Բավականին դրական էր այն, երբ ցուցադրվեցին բանկերի և այլ հանրային օբյեկտների շուրջ խմբված լինելու փաստերը. և հետո դրանց պատասխանատուները՝ բանկիրներ, խանութպաններ և այլք, խնդիրը կարգավորեցին: Սակայն միանգամայն անբարոյական է, երբ պարմանուհուն անհատապես լուսանկարում են մետրոյում ու շրջանառում. նրան թող նկատողություն աներ այդ լուսանկարող ստուկաչը, թող նկատողություն անեին ոստիկանները, բոլոր ներկաները, բայց գիշատչի նման հաճույք չստանային հոշոտելուց: Դա անթույլատրելի է: Լիազորությունն ու պատասխանատվությունը հաղորդակից անոթներ են. թող նկարեն անհատապես միայն այն դեպքում, երբ կարգազանցը լիազորություններ ունեցող պաշտոնյա է (ո՛չ այդ պաշտոնյայի անչափահաս երեխա). դրանով կկանխեն հանրային չարիքը: Սա չափազանց կարևոր խնդիր է և դարձյալ առնչվում է բարոյական սահմանների մեր ընկալումներին: Հիշում եմ՝ ընդհատակում եղածս ժամանակ կարդացի, թե այն ժամանակվա պաշտպանության նախարարն ինչպես էր հոխորտում, որ հանրային տիրույթում էին հայտնվել զինվորներին ստորացնող սպաների (այսինքն՝ պաշտոնյաների) կադրերը: Այս պարագայում նախարարը կա՛մ մանիպուլացրել էր խնդիրը, կա՛մ գավառամտորեն չէր գիտակցել: Այդ հրապարակումներից հետո բանակում ինչ-որ չափով զգաստացան, ոչ կանոնադրային ցավալի դեպքերը նվազեցին: Հիշում եմ՝ այն ժամանակ նախարարի այդ մտածողության դեմ ինքս գրեցի հենց մեր ներկա վարչապետի թերթում, որ ժամանակակից տեխնոլոգիաներն են հայ ժողովրդի դաշնակիցները: Այնպես որ, թացը չորին խառնել պետք չէ: Չի՛ կարելի անհատականը, անձնականը հանրայնացնել, բայց պարտավոր ենք հանրայինը հսկել ու վերահսկել: Շնորհակալություն Ձեր հատկապես այս հարցի համար:

— Ոստիկանների մասնակցությամբ վերջին հայտնի միջադեպի մասին ի՞նչ կասեք. կոշտ գործողությունները նման դեպքերում իրավաչա՞փ են:

— Քանի որ Հայաստանում այսօր շարունակվում է «գրպանը պլան գցելու» խորհրդային մտայնությունը, ես հիմա որևէ բանի չեմ վստահում: Ես չգիտեմ, թե ինչպես է մոնտաժված նյութը: Գուցե ոստիկանները միանգամայն իրավաչա՞փ են գործել, իսկ ինձ ու Ձեզ հրամցրել են միայն այնքանը, որքանը կբավարարե՞ր հայհոյելու կամ անիծելու ոստիկաններին: Չգիտեմ: Այդպիսի սադրանքներ մենք տեսանք նաև խորհրդարանում: Ցավում եմ, բայց սա նորմ է դառնում. առաջիկայում ավելի սոսկալի «շառերի» է պետք սպասել:

Անահիտ Չալիկյան

The post Վարչապետը շատ ճիշտ ուղի է բռնել, սակայն, ինչպես միշտ, ձևակերպումներում անփույթ է գտնվել. Մ. Հայրապետյան appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Моргенштерн

Моргенштерн* жестко ответил хейтерам и защитникам Дилары




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Большой шлем

Рублёв и еще два российских теннисиста не сыграют на Олимпиаде в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Подмосковье продлены сроки подачи заявки на получение поддержки для фермеров



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России