Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է աջակցության ծրագրեր իրականացնել սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտներում
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին համավարակի ընթացքում իրականացրել և շարունակում է իրականացնել աջակցության տարբեր ծրագրեր: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ համավարակի առաջին իսկ օրերից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ձեռնամուխ եղավ տարբեր աջակցության ծրագրերի իրականացման սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտներում: