Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը Իդլիբի ապաէսկալացիոն գոտում
Գրոհայինները երկուշաբթի փորձ են կատարել գրավել Իդլիբի ապաէսկալացիոն գոտու հարավում գտնվող բնակավայրը, սակայն Սիրիայի կառավարական զորքերը հետ են մղել հարձակումը:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շչերբիցկին:
Նշվում է, որ գրոհը կազմակերպել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները՝ պաշտպանության գիծը ճեղքելով 600 մետրով:
Պատասխան կրակով ավիացիան և հրետանին հետ են մղել հարձակումը: Կառավարական ուժերը վերականգնել են իրենց դիրքերը աշտպանության ռաջնային գծում: