Եգիպտոսում կորոնավիրուսով վարակումների թվով նոր ռեկորդ է սահմանվել. РИА Новости
Եգիպտոսի իշխանություններն ուրբաթ հաղորդել են, որ երկրում մեկ օրում կորոնավիրուսով վարակման մոտ 1.6 հազար նոր դեպք է գրանցվել, ինչը համավարակի սկզբից ի վեր ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 40 հազարը:
«Կորոնավիրուսի թեստի 1577 դրական արդյունք է գրանցվել, որոնք բացահայտվել են հիվանդների կոնտակտավորներին հետևելու միջոցով: 1 օրում մահացել է վարակված 45 մարդ»,- տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Խալեդ Մուգահեդը:
Կորոնավիրուսի վարակումների թվով նախորդ ռեկորդը գրանցվել էր մայիսի 31-ին՝ մեկ օրում 1536 դեպք:
Մուգահեդի խոսքով՝ բոլոր նոր պացիենտները բուժօգնություն են ստանում ԱՀԿ-ի ցուցումների համաձայն: