Սեդա Գրիգորյան. «Քաղաքապետը եկել, նստել է հների փաստաթղթերի վրա ու չի ուզում վերանայել դրանք»
Այսօր Երեւանի ավագանու Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի ու Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում քննարկվում էր Երեւանի 33-րդ, հանրությանն ավելի հայտնի՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման հարցը։ Ժամեր տեւած այս նիստի գրեթե ավարտին թեժ քննարկում եղավ, վիրավորանքներ եւ մեղադրանքներ հնչեցին: Քննարկմանը հարցրերին պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Վավերագրող-ռեժիսոր Սեդա …