Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտում են Իրանի և Թուրքիայի ռազմական գործողություններն Իրաքում
Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտում են Իրանի և Թուրքիայի ռազմական գործողություններն Իրաքում, որոնցով կրակի տակ են պահվում քրդաբնակ շրջանները, հայտնում է РИА Новости-ն:
Միացյալ Էմիրություններն այս գործողությունները «եղբայրական արաբական հանրապետության ինքնիշխանության և միջազգային իրավունքի ոտնահարում» են համարում:
Չորեքշաբթի իրաքյան Shafaq լրատվական գործակալությունը հայտնել էր, որ իրանական կողմը հրետակոծել է Իրաքյան Քուրդիստանի ինքնավար մարզի տարածքում գտնվող Էրբիլի շրջանի գյուղերից մեկը: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրաքի Հաֆթանին շրջանում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ նոր՝ «Վագրի ճիրան» անունը կրող ռազմական գործողություն սկսելու մասին: