Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 1 միլիոնին. РИА Новости
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 1 միլիոնին. այս պահին 955 հազար 377 վարակման դեպք է գրանցվել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:
Վերջին մեկ օրում 32 հազար 188 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ մինչ այժմ 463 հազար 474 վարակակիր ապաքինվել է, հսկողության տակ է 445 հազար 393-ը:
Մինչ այժմ կորոնավիրուսից Բրազիլիայում մահավել է 46 հազար 510 մարդ, մահացությունը 4.9% է կազմում: