Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 8.5 միլիոնը, մահացածներինը՝ 450 000-ը
Ողջ աշխարհում «Քովիդ-19» կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8 512 299-ի, հիվանդությունից մահացածներինը՝ 453 411-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:
Վարակվածության և մահացության ցուցանիշով աշխարհում առաջատարը Միացյալ Նահանգներն է. այստեղ կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 2 մլն 246 հազար մարդու մոտ, մահացել է ավելի քան 120 հազար մարդ: Այս առումով ԱՄՆ-ին հաջորդում է Բրազիլիան, որտեղ վարակվել է 965 115 մարդ, մահացել՝ 46 842-ը:
Վարակվածների թվով ամերիկյան այս երկու երկրներին հաջորդում են Ռուսաստանը, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 561 հազար մարդու մոտ, Հնդկաստանը (377 122), Մեծ Բրիտանիան (300 469):
Մահացության ցուցանիշով առաջատար հնգյակում են Մեծ Բրիտանիան (42 288), Իտալիան (34 514), Ֆրանսիան (29 575):