Լուկաշենկոն ընդդիմադիրներին կոչ է արել միավորվել հանուն Բելառուսի բարեկեցիկ ապագայի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքացիներին կոչ է արել երկրում խաղաղություն և կայունություն պահպանել, միավորվել հանուն բարեկեցիկ ապագայի կառուցման: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:
Հաղորդվում է, որ երկուշաբթի Լուկաշենկոն այցելել է Բրեստ, որտեղ հանդիպում է ունեցել նաև տեղի ընդդիմադիրների հետ:
«Ես խաղաղ մարդ եմ, չեմ ցանկանում, որ ինչ-որ կերպ խաթարվեն այն խաղաղությունն ու կայունությունը, որ այժմ կան»- ասել է նա՝ վստահեցնելով, որ առաջիկա նախագահական ընտրություններում ընտրակեղծարարություններ չեն լինելու:
Լուկաշենկոն նաև բոլորին կոչ է արել միավորվել երկրի շահերի օգտի և բարեկեցիկ ապագա կառուցելու համար: