Միչիգանի բնակիչը վիճակահանությամբ 4 միլիոն դոլար է շահել երկրորդ անգամ
ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչը երկու անգամ վիճակահանությամբ 4 միլիոն դոլար է շահել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Վիճակահանության կայքում հաղորդվում է, որ 50-ամյա Մարկ Քլարքը, հավանաբար, նահանգի Մոնրո շրջանի ամենահաջողակ բնակիչն է: Նա կրկին ջեքփոթ է շահել ավելի շուտ, քան առաջին խոշոր շահումից 3 տարի հետո:
Հաղորդվում է, որ այս անգամ, ինչպես 2017-ի դեկտեմբերին էր, Քլարքը իր հաղթանակի տոմսը գնել է տեղի խանութներից մեկում:
«Դու չես մտածում, որ մի օր մի քանի միլիոն կշահես, և առավել ևս չես մտածում, որ դա կարող է տեղի ունենալ 2 անգամ: Դժվար է խոսքերով արտահայտել այն, ինչ ես զգում եմ»,- ասել է տղամարդը: