Սիրիական ուժերը հետ են մղել Հմեյմիմի ռուսական ավիաբազայի մոտ տեղի ունեցած օդային հարձակումը
Սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով պետական «ՍԱՆԱ» գործակալությանը:
Ինչպես գրում է պարբերականը, հարձակման է ենթարկվել Ջաբլե շրջանը, որը Հմեյմիմում ռուսական ավիաբազայից 15 կմ հեռավորության վրա է գտնվում:
Այս պահին դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: