Կուբայում ուղևորատար ավտոբուս է վթարվել է. կա ավելի քան 3 տասնյակ տուժած
Կուբայում ուղևորատար ավտոբուս է կողաշրջվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով տեղի Granma թերթին:
Հաղորդվում է, որ պատահարի հետևանքով տուժել է նվազագույնը 31 մարդ:
Ավտովթարը տեղի է ունեցել Սանկտի Սպիրիտուս նահանգի Ֆոմենտո մունիցիպալիտետում: Այս պահին իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները: Տուժած բոլոր քաղաքացիները գտնվում են բժիշկների հսկողության ներքո: