«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ իմանար, որ Վիճակագրական ծառայությունը 2020-ի հունվար-ապրիլի համար 6.1% գործազրկության անկում էր գրանցել». Հրանտ Բագրատյան
Վիճակագրական ծառայությունը 2020-ի հունվար-ապրիլի համար 6.1% գործազրկության անկում էր գրանցել, ինչը համաշխարհային ռեկորդ է: Այս մասին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է գրել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը մայիսին վերականգնվել են:
««Մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է» - գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:
Վարչապետ ունենք՝ աշխարհը չունի։ Ազնիվ, շիտակ՝ գյուղի անապակ առվի ջրի պես։ Մարդն ի՞նչ է ասում՝ ապրիլին 71.4 հազ աշխատատեղ փակվել էր, մեծ մասը արդեն բացել ենք, դե հիմա, շուտով, երևի, կամ ... Նիկոլ Փաշինյանն ի՞նչ իմանար, որ վիճակագրական ծառայությունը 2020-ի հունվար-ապրիլի համար գրանցել էր գործազրկության անկում 6.1% (համաշխարհային ռեկորդ է)։
-64651 մարդուց (2019թ) այն իջել էր 60708-ի: Այսինքն՝ 71.4 հազար աշխատատեղ ե՞րբ էր փակվել որ։ Աշխատատեղերն ավելացել էին...
Բա, այ սենց էլ աշխատում են։ Սենց էլ կորոնավիրուսի դեմ է պայքարում՝ ազգը կոտորելով»։