Սպանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Հունիսի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով ձեռք բերած օպերատիվ տվյալները, պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Նորագավիթի տներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել 2019 թվականի դեկտեմբերից Դիլիջանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 35-ամյա մի տղամարդու։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ոստիկանությունը …