Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2020

Պակիստանում օդաչուների 30%-ը կեղծել է արտոնագրերն ու թռչելու իրավունք չունի

0

Պակիստանում քաղավիացիայի յուրաքանչյուր երրորդ օդաչուն թռչելու իրավունք չունի, քանի որ արտոնագրերը կեղծված են:

Ինչպես նշում է CNN-ը, այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է ավիացիայի նախարար Գուլամ Սարվար Խանը՝ մանրամասնելով, որ ներքին ավիաուղիները սպասարկող 860 օդաչուից 262-ն անձամբ չի հանձնել քննությունն ու այդ ծառայության դիմաց վճարել է ուրիշներին:

«Նրանք թռչելու փորձ չունեն»,-ասել է Խանը՝ հավելելով, որ Պակիստանի միջազգային ավիաուղիները թռչելու իրավունքից զրկել է բոլոր այն օդաչուներին, որոնց արտոնագրերը կեղծված են: Խոսքը 150 մարդու մասին է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նախորդ ամիս Պակիստանում կործանված Airbus A320 ինքնաթիռի օդաչուները բարդ վայրէջքի ժամանակ տարված են եղել կորոնավիրուսային թեմայի քննարկմամբ ու փորձել են վայրէջք կատարել օդանավի՝ դեռևս ծալված անիվներով: Այս են վկայում հետաքննության նախնական զեկույցի արդյունքները:

Պակիստանի միջազգային ավիաուղներին պատկանող օդանավը կործանվել էր մայիսի 22-ին՝ դառնալով 98 մարդու մահվան պատճառ: Օդանավը Կարաչիի օդանավակայանում վայրէջք կատարելու երկու անհաջող փորձ էր արել:

Պակիստանի ավիացիայի նախարարը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ օդաչուները վայրէջքի ժամանակ քննարկելիս են եղել կորոնավիրուսի թեման և անջատել էին ինքնակառավարման համակարգը:

«Երկու օդաչուները կենտրոնացած չէին և ամբողջ ընթացքում խոսում էին կորոնայի մասին: Նրանց մտքում միայն վիրուսն էր: Նրանց ընտանիքները վարակված էին, և նրանք քննարկում էին այդ հարցը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ օդաչուները չափից ավելի ինքնավստահ էին:

Կատարվածի վերաբերյալ նախնական զեկույցում ներկայացված են չվերթի վերջին քաոսային րոպեներն ու անձնակազմի թույլ տված տարօրինակ սխալները:

Քննիչները պարզել են, որ երբ օդաչուները փորձել են առաջին անգամ վայրէջք կատարել, դիսպետչերները նրանց խորհուրդ են տվել շտկել բարձրությունն ու ևս մի պտույտ կատարել ավելի աստիճանական վայրէջքի համար: Սակայն օդաչուները պտույտ անելու փոխարեն փորձել են ամեն գնով վայրէջք կատարել՝ չնայած, որ շասսին բարձրացված է եղել: Դիսպետչերը տեսել է՝ ինչպես են Airbus A320-ի շարժիչները դիպչում թռիչքուղուն, սակայն այդ մասին չի ասել օդաչուներին: Արդյունքում խիստ վնասված շարժիչներն արդեն շարքից դուրս եկած են եղել, երբ ինքնաթիռը երկրորդ վայրէջքի փորձ է արել:





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Дима Билан

Билан заявил, что согласен стать отцом ребенка от Лолиты Милявской




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


Уимблдон

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В России запустили бесплатного цифрового ЗОЖ-помощника



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России