Դեղերի Եվրոպական գործակալությունը «Ռեմդեսիվիր»-ը ներառել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների ցանկում
![Դեղերի Եվրոպական գործակալությունը «Ռեմդեսիվիր»-ը ներառել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների ցանկում](https://gdb.rferl.org/C098907A-B323-4096-BD78-91925B20C323_cx0_cy4_cw0_w800_h450.jpg)
Աշխարհը դեռ չի գտել դեղամիջոց կոնկրետ կորոնավիրուսի բուժման համար, սակայն որոշները դրական արդյունք են ցույց տալիս, և խորհուրդ է տրվում դրանք օգտագործել՝ ծանր դեպքերը բուժելու համար: Այսպես, Դեղերի Եվրոպական գործակալությունը ավելացրել է «Ռեմդեսիվիր»-ը` կորոնավիրուսը բուժելու համար առաջարկվող դեղամիջոցների ցանկում:
Սա նշանակում է, որ Եվրամիության տարածքում աշխատող բժիշկները հնարավորություն կունենան նշանակել դեղը Եվրահանձնաժողովի թույլտվությունից հետո: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մեկ շաբաթվա ընթացքում: