Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2020

2020թ. առաջին 4 ամիսներին Հայաստան է ներկրվել 22 անգամ քիչ մեքենա, սակայն սկսել են ներկրել ավելի թանկարժեք մեքենաներ

0

2020թ. հունվարի 1-ից դադարեցվեցին որոշ ապրանքների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները և ուժի մեջ մտան ԵԱՏՄ-ում սահմանված մաքսատուրքերը։ Կարգավորումը վերաբերում էր շուրջ 780 ապրանքների մաքսային դրույքաչափերին, բայց ամենից շատ քննարկվող ապրանքատեսակը մեքենաներն էին։ Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվում են միասնական դրույքաչափով։

2015թ․, երբ Հայաստանը անդամակցեց ԵԱՏՄ-ին, Հայաստանին 5 տարի անցումային ժամանակահատված տրվեց՝ ԵԱՏՄ-ի ներսում գործող մաքսային դրույքաչափերին հասնելու համար: Սա վերաբերվում էր նաև ավտոմեքենաներին։

Մինչ 2020թ. հունվարի 1-ը Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս ԱԱՀ և 10 տոկոս մաքսատուրք: Հունվարի 1-ից սկսած՝ մնացած վճարները մնում են նույնը, սակայն մաքսատուրքը բազմապատկվում է՝ ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի: Այժմ զրոյական դրույքաչափ է կիրառվում միայն ԵԱՏՄ անդամ-պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:

Հայաստանին տրված արտոնությունն աշխուժացրել էր առևտուրը ավոտներկրողների շրջանում, քանի որ հնարավորություն կար անհամեմատ քիչ մաքստուրքերով Եվրոպայից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից (մինչ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներկրման արգելքը) մեքենաներ ներկրել և դրանք վաճառել ԵԱՏՄ շուկայում։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 2019թ. Հայաստան է ներկրվել 208 հազար 500 հատ մեքենա, ընդհանուր 559 մլն 523 հազար դոլար մաքսային արժեքի, 2018թ. ներկրվել էր 65 հազար 100 հատ մեքենա՝ 234 մլն 898 հազար դոլարի, իսկ 2017թ.՝ ավելի քիչ։

2020թ. մաքսային դրույքաչափերի փոփոխությունից հետո, ինչպես սպասվում էր կտրուկ նվազել է ՀՀ մեքենաների ներկրումը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2020թ. առաջին 4 ամիսների ընթացքում ՀՀ ներմուծվել է 14 մլն 890 դոլարի մարդատար մեքենա։ 2019թ. նույն ժամանակահատվածում ներմուծվել էր 79 մլն 673 հազար դոլարի մեքենա։ Այսինքն, գումարային արժեքով 2020թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան է ներկրվել 5 անգամ քիչ մեքենա։

ԱՎԾ-ն չի ներկայացնում, թե քանի հատ մեքենա է ներկրվել այս ժամանակահատվածում, նման տվյալ հրապարակում է Պետական եկամուտների կոմիտեն, սակայն կիսամյակային կտրվածքով։ Փոխարենը, ԱՎԾ-ն ներկայացնում է մեքենաների ներկրում տոննայով։ Ըստ այդմ՝ 2020թ. առաջին 4 ամիսներին ՀՀ ներկրվել է 2258 տոննա մեքենա, 2019թ. 49 հազար 366 տոննայի դիմաց։ Եթե համեմատում ենք մեքենաները ներկրված տոննայով, ապա մոտ 22 անգամ քիչ մարդատար մեքենա է ներկրվել։

Հասկանալու համար, թե 2020թ., որքան մարդատար մեքենա է ներկրվել Հայաստան, վերցնենք 2019թ. ցուցանիշները, երբ և Պետական եկամուտների կոմիտեն է նշում՝ քանի հատ մեքենա է ներկրվել, և Ազգային վիճակագրական ծառայությունն է ներկայացրել՝ քանի տոննա մեքենա ՀՀ բերվել։ Ըստ ԱՎԾ-ի՝ 2019թ. ներկրվել է 299 հազար 978 տոննա մեքենա, ՊԵԿ-ի տվյալներով՝ 208 հազար 500 հատ մեքենա, այսինքն, մեկ մարդատար մեքենայի քաշը, ըստ վերոգրյալ ցուցանիշների, ստացվում է 1․4 տոննա։

Եթե նմանատիպ հաշվարկ կատարենք 2020թ. և 2019թ. առաջին 4 ամսիների տվյալների դեպքում, ստացվում է հետևյալ պատկերը՝ 2020թ. ներկրվել է 1612 մեքենա, 2019թ.՝ 35 հազար 261 մեքենա՝ կրկին մոտ 22 անգամ քիչ մեքենա է ներկրվել։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դոլարային արժեքով մոտ 5 անգամ, իսկ տոննայով մոտ 22 անգամ ավելի քիչ մեքենա է ներկրվել, կարող ենք փաստել, որ ՀՀ սկսել են ներկրել ավելի թանկարժեք մեքենաներ։ Իհարկե, սա էլ իր բացատրությունն ունի, քանի որ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի համաձայն՝ մինչև 3 տարվա արտադրության մեքենաների համար մաքսատուրքը շատ ավելի քիչ է, քան, օրինակ՝ 5 կամ 10 տարվա արտադրության մեքենաների դեպքում։

2020թ. առաջին 4 ամիսներին ներկրված մեկ մեքենայի արժեքը միջինում 9236 դոլար է։ Համեմատության համար նշենք, որ 2019թ. մեկ մեքենայի արժեքը միջինում 2683 դոլար էր, 2018թ.՝ 3608 դոլար։

Նախորդ տարի դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկմանը տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ տնտեսության կառուցվածքում առաջատար երեք ճյուղերն են ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, ծառայության ոլորտը՝ շահումով խաղերը՝ մոտ 25-30 տոկոս աճով, երրորդը՝ հանքարդյունաբերությունն է՝ 18 տոկոս աճով:

«Ընդհանուր առմամբ, անցյալ տարի հռչակված տնտեսական քաղաքականության արդյունքում գերակշռող է դարձել ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, խաղերը և հանքարդյունաբերությունը: Միայն խիստ երևակայության դեպքում դա կարելի է անվանել որևէ հաջողություն»,- նշել էր Հրանտ Բագրատյանը։

Նախորդ տարի տնտեսական աճում մեծ դեր ունեցած մեքենաների ներկրումն ու վաճառքը, ըստ էության, այս տարի այլևս չկա՝ պայմանավորված ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ուժի մեջ մտնելով։ Սա ապացուցվում է նաև վիճակագրական ցուցանիշներով։ Հաշվի առնելով և մեքենաների ներկրումից պետական եկամուտների կրճատումը, և կորոնավիրուսի հետևանքով ստեղված ճգնաժամային իրավիճակը՝ Կառավարության համար դժվարին ժամանակներ են սպասվում առաջիկայում։





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Вебкам-студия MONTANA в Санкт-Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Песня

Жителей и гостей Тульской области приглашают на музыкальный фестиваль "Песни Бежина луга"




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом


Ролан Гаррос

Маринов, Мартьянова, Шлейхер: кто еще из звезд Игр БРИКС мог поехать на Олимпиаду в Париж



Новости Крыма на Sevpoisk.ru


News Every Day

PGA Tour Commissioner Jay Monahan shuts down Saudi agreement rumors: “complex scenario”



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России