Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2020

Վարչապետը կազմաքանդում է պետական ինստիտուտները՝ ազգային շահի փոխարեն գործելով «հեղափոխական շահի» թելադրանքով. Արա Հակոբյան (տեսանյութ)

0

Ներքաղաքական կյանքում անհրաժեշտ է համահայկական ներուժի և կարողությունների համախմբում. այս փուլում նպատակահարմար է ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորումը և արտահերթ ընտրությունների անցկացումը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:

«Մենք այսօր ունենք ոչ միայն սահմանադրական կարգի, այլ նաև համավարակային, սոցիալ-տնտեսական, անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական ճգնաժամեր: Սա համապարփակ և համընդգրկուն ճգնաժամ է, և դրա դեմ գործողությունների միասնական ծրագիրը պետք է հստակ լինի: Ցավոք, իշխանությունն այսօր սահմանափակել է մարդկանց և կուսակցությունների քաղաքական ազատությունները՝ համավարակի դեմ պայքարի քողի ներքո»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Հակոբյանի՝ իշխանությունը արտակարգ դրության պայմաններում փորձում է սեփական քաղաքական խնդիրները լուծել, օրինակ՝ ՍԴ կազմը նորացնել.

«Վարչապետին թվում է, թե պետությունն ու Սահմանադրությունն ինքն է: Նա չի հաշտվում այն մտքի հետ, որ իր ասածները պետության ու ժողովրդի դիրքորոշումը չեն: Փաշինյանն ուզում է, որ իր կամքը լինի գերակա, որ բոլորը շարժվեն իր կամքով, ոչ թե Սահմանադրությամբ ու օրենքներով: Եթե նա ասում է՝ ՍԴ դատավորները պիտի փոխվեն, ուրեմն նրանք ամեն գնով պիտի փոխվեն»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ վարչապետն այսօր պետական ինստիտուտների կազմաքանդմամբ է զբաղված և պետական շահի թելադրանքով գործելու փոխարեն առաջնորդվում է «հեղափոխական շահի» նպատակարմարությամբ.

«Իրավապահների հետ հանդիպմանը Փաշինյանն ասում էր, թե նրանք պետք է տեղավորվեն հեղափոխական տրամաբանության մեջ, և ըստ այդմ էլ կգնահատվեն նրանց արժանիքները: Այսօր առկա է պետության և սահմանադրականության ճգնաժամ: Իշխանության քայլերը բխում են բացառապես սեփական դիրքերի ամրապնդման և ոչ թե պետական կամ հանրային շահից»:

Արա Հակոբյանի պնդմամբ՝ հեղափոխական իշխանությունը վերածվում է բռնապետականի, զուգահեռաբար՝ նրա նկատմամբ հանրային դիմադրությունը գնալով մեծանում ու խորանում է. «Որքան ճգնաժամը խորանում է, այնքան իշխանությանը տրված ժամկետը կրճատվում է: Մարդիկ և քաղաքական ուժերն սկսել են մտածել՝ ի՞նչ անել, որ Հայաստանը բռնապետությունից հետ բերեն դեպի ազատ երկիր: Քաղաքացիական հասարակությունը, պարզվեց, քաղաքական նպատակ ուներ, դրա ներկայացուցիչներն այսօր իշխանության մեջ են»:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ վարչապետը համոզված է, թե իր ուղեծրում գտնվող ուժերն են լինելու ապագա իշխանությունը, մինչդեռ որոշողը բացառապես ՀՀ քաղաքացին է: «Այս իշխանության եզակի դրական կողմերից մեկն այն է, որ հասարակական-քաղաքական դաշտում լյուստրացիա իրականացրեց, և բոլորը բոլորին սկսեցին ճանաչել»,- ամփոփել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահը:

Դավիթ Սարգսյան

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Четверых пострадавших при атаке на Севастополь детей госпитализировали в РДКБ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Оркестр

Оркестр Северского соединения Росгвардии признан лучшим в Сибирском округе




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024

СберСтрахование жизни выступила партнёром международной олимпиады по страхованию


WTA

Путинцева в Бирмингеме завоевала третий титул WTA в карьере



Новости Крыма на Sevpoisk.ru


News Every Day

Meet Slovenia’s gorgeous Wags, from a mummy blogger and influencer to a professional tennis star



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России