Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2020

Կորոնավիրուսի ճգնաժամից հետո պոպուլիստական հայտարարություններով երկիր ղեկավարելն այլևս հեշտ չի լինելու․ եթե մարդիկ հաց չունենան, դատելու են պրակտիկ, ինչը դուր չի գալու այսօրվա իշխանությանը․ Գասպարյան

0

Կորոնավիրուսի առողջապահական հետևանքների չեզոքացումը շատ էական է այս փուլում, սա շատ լավ է հասկանում իշխանությունը, որը, որքան էլ տապալել է համավարակի դեմ պայքարը, այդուհանդերձ՝ ամեն ինչ անում է՝ մահվան դեպքերը կանխելու համար: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդմանը նշել է Աբրահամ Գասպարյանը։

Գասպարյանի դիտարկմամբ՝ հասկանալի է, որ բացասական զարգացումներն անդրադառնալու են իշխանության լեգիտիմության սպառվող պաշարի վրա: «Ավելի պարզ՝ իշխանությունը խնդիր ունի սանձելու հասարակական դժգոհության ալիքը, որն առայժմ շատ չի երևում, բայց կարող է նոր շունչ ստանալ մի քանի ամիս անց շատ պարզ պատճառով:

Մենք հիմա ընկղմվել ենք առողջապահական վտանգները չեզոքացնելու ճահիճում, իսկ տնտեսական ռիսկերը՞...դրանք գուցե տեսանելի են, բայց առայժմ՝ ո՛չ մասշտաբային»,- նշել է նա՝ հավելելով, որ հնարավոր է առաջիկա մի քանի ամսում երկիրը կանգնի տոտալ տնտեսական խնդիրների առաջ։

Ըստ նրա՝ երբ երկրի ղեկավարությունը բացահայտորեն մեղադրում է ընդդիմադիր դաշտին, որ երկրի վատն են ուզում, կամ որ ընդդիմադիրներն ուրախանում են, որ վիրուսով վարակվածների կամ մահերի թիվն ավելանում է, շատ անհարմար վիճակում է թողնում բոլորիս․

«Մեր ժողովուրդը, որքան էլ հակասական մոտեցումներ կամ նախընտրություններ ունենա քաղաքական դաշտում, իր հայրենակցի մահը չի ցանկանա: Սա վստահ եմ ասում, որովհետև ես ու ինձ նման շատերն ապրում են իրական, և ոչ վիրտուալ Հայաստանում, ոչ այն Հայաստանում, որը փորձում են մեզ մատուցել ինտերնետում։ Իսկ եթե կլինեն մարդիկ, որոնք խեղված են՝ մտոք և ուրիշի մահն են ուզում, որպեսզի արդարացնեն իրենց չարությունն իշխանության հանդեպ...ինչպես ասում են՝ Աստված իրենց հետ...պետք չէ այդ մի քանի թերուս դիպվածներն ընդհանրացնել ու ասել, որ իշխանությանն ընդդիմացողներն այդպես են...բոլորը: Մեր խնդիրները, հավատացեք, այստեղից են սկսվում, պարոնայք»։

Վարչապետին լսողը, հավատացողը, նրա հետ հույսեր կապողը, ըստ Գասպարյանի, սկսում է հավատալ, որ մեր երկրում իրապես կա մարդկանց մեծ զանգված, որն ընդդիմանում է Փաշինյանի իշխանությանն ու ուրախանում մահվան ցուցանիշներով․ «Պառակտումն այստեղից է սկսում: Անվստահությունը, միմյանց նկատմամբ ատելության շան գլուխն այստեղ է թաղված: Հասարակական համերաշխություն է մեզ հիմա ամենաշատը պետք...անկախ փաստից՝ երկրի ղեկավարը ո՞ւմ ինչպե՞ս կպիտակավորի, քաղաքական ո՞ր հակառակորդի նկատմամբ ի՞նչ պայքար կմղի, ինչ հռետորաբանություն կգործածի... այդ պայքարի մեթոդն անընդունելի է...որովհետև չի կարելի խոսել սիրո ու համերաշխության մասին, երբ բաժանարար գծերն ավելի ես մգեցնում»։

Աբրահամ Գասպարյանը նշում է, որ մեր պետությունը պիտի կարողանար պարենային անվտանգության խնդիր լուծել, ինչն առայժմ չի երևում․ «Կորոնավիրուսը սրբագրելու է ամբողջ աշխարհի քաղաքական լիդերության պատկերը: Վստահ եմ՝ այս ճգնաժամից հետո ոչ արդյունավետ աշխատած կառավարությունները հեռանալու են իշխանությունից, պոպուլիստական հայտարարություններով երկիր ղեկավարելն այլևս հեշտ չի լինելու, առաքյալի թևերով իշխանության եկած, սուրբ ձևացող, նախկիններին 10 հազար անգամ հուղարկավորած իշխանությունները չեն կարողանալու համակերպվել նոր աշխարհի իրողություններին: Վայրկյան առաջ անհրաժեշտ է լրջանալ, հեղափոխական-հակահեղափոխական՝ հնամաշ դիսկուրսից հրաժարվել, երկիրը միլիարդներ է կորցնում, մարդիկ են մահանում, ղեկավարությունը խորհրդարանում մատ է թափ տալիս, գոռում ու զգուշացնում, ընտրողի փոխարեն որոշում... տնտեսական ու քաղաքական դեֆոլտի եզրին ենք: Պետք է վայրկյան առաջ կոնսոլիդացնել մասնագիտական դաշտը, հայաստանյան ու համահայկական ինտելեկտուալ ու արհեստավարժ էներգիան ո՞ր ժամանակի համար է...երկիրը փրկել է պետք՝ ներքաղաքական մանր օրակարգերի հետևից վազելուց առաջ:

Փրկել բառը պաթոս չէ այս պարագայում...սա այն փրկության ազդագիրը չէ, որի մասին 30 տարի խոսում է ընդդիմությունը: Սա հայկական պետության նոր մոդելի ստեղծման, համակարգի արդիականության փրկությունն է, սահմանների ու ինստիտուտների անվտանգության ամրապնդման փրկությունն է, մեր ներուժի ապակուսակցականացման փրկությունն է: Իշխանության քթից այն կողմ ավելի մեծ աշխարհ կա, ավելի պրոֆեսիոնալ, ավելի հարուստ կրթական ցենզով: Այդ ռեսուրսը հաստատ կկարողանա փրկել համակարգը՝ ամբողջական կոլապսից...պետք է ինտեգրել, ոչ թե վանել, հալածել ու միահեծանություն խաղալ:

Հանրային լեգիտիմության պաշարն անսպառ չէ...չափ ու տարողություն ունի: Այդ սահմանը կհատվի, եթե մսխենք ռեսուրսը: Կորոնավիրուսից հետո եկող աշխարհում՝ մարդիկ դժվար մտածեն էմոցիաներով...եթե հաց չունենան, դատելու են շատ պրակտիկ, ինչն էլ, հաստատ, դուր չի գալու այսօրվա իշխանությանը»:





Губернаторы России
Москва

Собянин рассказал о новых стандартах системы соцзащиты в Москве





Москва

Суд отправил под домашний арест совладельца холдинга «Русские фонды» Бейрита


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Тимати

4-летний сын Тимати научился ездить на мотоцикле. Смотри видео




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»

Рюдигер может пропустить матч сборной Германии в ⅛ финала Евро, пишут СМИ


WTA

Рейтинг WTA. Калинская дебютировала в топ-20



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Алкоголизм лечится в частном порядке // Почему граждане стали чаще обращаться в негосударственные наркологические клиники



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России