Վիճաբանություն-ծեծկռտուք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում. բերման են ենթարկվել ԱՁ տնօրենն ու անվտանգության 2 աշխատակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում ծեծկռտուք է տեղի ունենում: Նշված վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներով: Պարզվել է, որ ժամը 13:00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ, 32-ամյա …
The post Վիճաբանություն-ծեծկռտուք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում. բերման են ենթարկվել ԱՁ տնօրենն ու անվտանգության 2 աշխատակից appeared first on ԳԱԼԱ.
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում ծեծկռտուք է տեղի ունենում:
Նշված վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներով:
Պարզվել է, որ ժամը 13:00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ, 32-ամյա Սերոբ Ս.-ի և Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արսեն Հ.-ի միջև, որի ժամանակ Սերոբ Ս.-ն հարվածել է Արսեն Հ.-ի դեմքին, այնուհետև Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Բ.-ին:
Ոստիկանները նշված անձանց բերման են ենթարկել Շենգավիթի ոստիկանություն, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սերոբ Ս.-ն անհատ ձեռներեց է, իսկ Ասրեն Հ.-ն և Արսեն Բ.-ն աշխատում են «Տավրոս Սեքյուրիթի» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակիցներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com
The post Վիճաբանություն-ծեծկռտուք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում. բերման են ենթարկվել ԱՁ տնօրենն ու անվտանգության 2 աշխատակից appeared first on ԳԱԼԱ.