Ճաղատացող տղամարդիկ COVID-19-ով վարակվելու ավելի մեծ ռիսկի առաջ են կանգնած
Ճաղատացող տղամարդիկ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ավելի մեծ ռիսկի առաջ են կանգնած: Այդ մասին են վկայում իսպանացի գիտնականների վերջին երկու ուսումնասիրությունների արդյունքները: Իսպանացի բժիշկները տեղական կլինիկաներից մեկում անցկացրել են հատուկ հետազոտություն. տեղեկություններ են հավաքվել 112 տղամարդկանց մասին, ովքեր կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ հոսպիտալացվել են հիվանդանոցում: Տվյալների վերլուծության ընթացքում գիտնականները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ …
The post Ճաղատացող տղամարդիկ COVID-19-ով վարակվելու ավելի մեծ ռիսկի առաջ են կանգնած appeared first on ԳԱԼԱ.
Ճաղատացող տղամարդիկ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ավելի մեծ ռիսկի առաջ են կանգնած: Այդ մասին են վկայում իսպանացի գիտնականների վերջին երկու ուսումնասիրությունների արդյունքները:
Իսպանացի բժիշկները տեղական կլինիկաներից մեկում անցկացրել են հատուկ հետազոտություն. տեղեկություններ են հավաքվել 112 տղամարդկանց մասին, ովքեր կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ հոսպիտալացվել են հիվանդանոցում:
Տվյալների վերլուծության ընթացքում գիտնականները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ այդ հիվանդների մոտ 79%-ը տառապում է ճաղատությունից:
MedicalXpress պորտալը՝ հղում կատարելով հետազոտական նյութերին, գրում է, որ կորոնավիրուսի և ճաղատության կապը պայմանավորված է հորմոնալ ֆոնի հատկանիշներով: Բժիշկները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ ճաղատություն է առաջանում տղամարդկանց մոտ, որոնց օրգանիզմում արտադրվում է տեստոստերոնի մեծ քանակություն:
Ըստ գիտնականների՝ սեռական հորմոնները թուլացնում են հիվանդի իմունային համակարգը և հեշտացնում են վարակի ներթափանցումը մարդու օրգանիզմ:
Այդ իսկ պատճառով ճաղատացող տղամարդիկ COVID-19-ով վարակվելու ավելի մեծ ռիսկի առաջ են կանգնած:
Աղբյուր`inforeactor.ru
The post Ճաղատացող տղամարդիկ COVID-19-ով վարակվելու ավելի մեծ ռիսկի առաջ են կանգնած appeared first on ԳԱԼԱ.