Հանրաքվեի ընթացքում Մոսկվայի ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն ընտրատեղամասը չեն փակել (տեսանյութ)
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան հանրաքվեի ընթացքում՝ հուլիսի 1-ին, Մոսկվայի № 2985 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլգա Վորոխոբկոյի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին tvrain.ru կայքին տեղեկացրել է Մոսկվայի Հյուսիսային Տուշինո շրջանի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Եգոր Շատովը:
Շատովը պատմել է, որ ընտրական հանձնաժողովների անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել հունիսի 27-28-ին՝ չնայած քվեարկությունը սկսվել էր հունիսի 25-ից: Օլգա Վորոխոբկոն իմացել է թեստի դրական պատասխանի մասին հուլիսի 1-ին` օրվա կեսին: Դրանից հետո նա մեկուսացել է:
Հանձնաժողովի անդամները տեղեկացրել են, որ դեպքից հետո ընտրատեղամասը չի փակվել, չնայած որ հանձնաժողովի նախագահը շփվել է ընտրողների և գործընկերների հետ:
Շատովի խոսքով` քվեարկության ավարտից հետո Հյուսիսային Տուշինոյում բոլոր հանձնաժողովների անդամներն ինքնամեկուսացել են: Անձամբ Շատովը նույնպես գտնվում է կարանտինային ռեժիմում:
Տեսանյութն` այստեղ: