Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2020

«Չկա վերադարձ նախկին՝ համեմատաբար ավելի խաղաղ կյանքի, ու դա ինձ ցավեցնում է, բայց մարդն աշխարհում գոյություն ունեցող ամենահզոր մեխանիզմն է և ունակ է հաղթահարելու ամեն բան»

0

Արմինե Մկրտչյանը մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ է, առողջապահության կառավարիչ։ Կորոնավիրուսի համավարակի օրերին Երևանի մեկուսարաններից մեկում մասնակցում է կամավորական աշխատանքներին։ «Երկու ամիս է կամավորությամբ եմ զբաղվում։ Իսկ թե ինչու որոշեցի ներգրավվել կամավորական աշխատանքներին, կարծում եմ՝ բնական է, եթե դու բժիշկ ես ոչ միայն պարզապես կոչումով, այլև քո օրգանիզմի յուրաքանչյուր մկանաթելիկով, ապա դու քո պարտքն ես համարում դա, …

The post «Չկա վերադարձ նախկին՝ համեմատաբար ավելի խաղաղ կյանքի, ու դա ինձ ցավեցնում է, բայց մարդն աշխարհում գոյություն ունեցող ամենահզոր մեխանիզմն է և ունակ է հաղթահարելու ամեն բան» appeared first on ԳԱԼԱ.

Արմինե Մկրտչյանը մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ է, առողջապահության կառավարիչ։ Կորոնավիրուսի համավարակի օրերին Երևանի մեկուսարաններից մեկում մասնակցում է կամավորական աշխատանքներին։

«Երկու ամիս է կամավորությամբ եմ զբաղվում։ Իսկ թե ինչու որոշեցի ներգրավվել կամավորական աշխատանքներին, կարծում եմ՝ բնական է, եթե դու բժիշկ ես ոչ միայն պարզապես կոչումով, այլև քո օրգանիզմի յուրաքանչյուր մկանաթելիկով, ապա դու քո պարտքն ես համարում դա, և այդ որոշումն ինքնաբերաբար կայացվում է։ Ընտանիքում իմ որոշումն ընդունեցին, բնականաբար, ոչ ուրախությամբ, որովհետև կար մեծ անհանգստություն  ծնողներիս կողմից, հատկապես մորս։

Բայց իմ որոշումն արդեն կայացված էր, և գիտեին, որ միևնույն է՝ գնալու եմ, հետևաբար դրա շուրջ երկար-բարակ խոսակցություններ չծավալվեցին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց բժիշկ-կամավորը։

Ըստ նրա՝ աշխատանքն այնքան հագեցած է, այդ ընթացքում դու չես էլ հասցնում ինչ-որ բան կարոտել. ուղնուծուծով նվիրվում ես պացիենտներին ու նրանց բուժմանը, և միտքդ մեծամասամբ նրանց է դառնում։

«Հետո, երբ գիշերը շա՜տ ուշ փորձում ես գոնե 1 ժամ հանգստանալ, որպեսզի առավոտյան նորից լծվես  քեզ համար արդեն այլ առօրյայով հագեցած օրվա բեռով, այդ ժամանակ կարոտում ես արդեն այդտեղից դուրս թողած քո առօրյան, մարդկանց, բայց դրա ժամանակը, հավատացնում եմ, ամենաքիչն է լինում այդ օրերին։ Ես կարոտում էի իմ տատիկին՝ չդիմանալու աստիճանի, բայց փորձում էի այդ բացը լրացնել հեռախոսակապով»։

Արմինեի խոսքերով՝ բժիշկը չի ընտրում իր մասնագիտությունը՝ ելնելով նրանից, որ դա շնորհակալ կամ անշնորհակալ աշխատանք է, ընտրում է առաքելությամբ՝ օգնել, բուժել ու լինել կարեկից  մարդուն. «Բժիշկը ոգեշնչվում է իր արած աշխատանքով, դրա թողած դրական ու լավ պտուղներով, ամեն պացիենտի օրհնանքով ու բարի խոսքով»:

Ասում է՝ շարունակելու է այնքան ժամանակ մնալ և զբաղվել կամավորությամբ, որքան որ իր օգնությունն անհրաժեշտ լինի. «Ես պատրաստ եմ, քանի որ մարդն ինձ համար բարձրագույն արժեքներից առաջինն է։ Աշխատանքի ընթացքում առնչվել եմ կարծրատիպային մտածելակերպով մարդկանց, բայց այդպես մտածող մարդկանց հետ մեկտեղ շնորհակալ մարդիկ այնքան շատ են, որ դու մոռանում ես դրա մասին, ու նորից գոտեպնդված շարունակում ես աշխատել գոնե այդ շնորհակալ մարդկանց համար։ Կան մարդիկ, ովքեր գալիս են քեզ մոտ որպես բժշկի, բայց պատրաստ չեն լսել քեզ, որովհետև իրենք իրենց համար արդեն ձևավորել են այս կամ այն կարծրատիպը, ու քեզանից այնքան եռանդ է պահանջվում, որ դու կարողանաս կոտրել դա ու բացատրել իրավիճակն ըստ պատշաճի. դա ևս քո մասնագիտության առաքելություններից մեկն է, և դու, որպես բժիշկ, պարտավոր ես լսել, հանդուրժել և բացատրել այնքան, որ քեզ դիմած պացիենտն ի վերջո դա հասկանա, եթե նույնիսկ քեզանից պահանջվում է այդ նույնն ասել կամ անել տասնյակ անգամներ»,- պատմում է Արմինե Մկրտչյանը:

Ըստ նրա՝ համավարակի պայքարում, երբ դու չգիտես, թե իրականում ինչ վարակի հետ գործ ունես, ինչ կլինիկական ընթացքի սպասես, ինչ ելքի սպասես, անձնային տեսակները պետք է հաշվի առնել, և եթե դու չունես մոտեցման ճիշտ ռազմավարություն, իրական բարդությունը կայանում է դրանում։

Արմինեի խոսքերով՝ իրեն ուժ է տալիս աշխատանքից քաղած արդյունքները, այն տեսարանը, երբ պացիենտը նայում է քեզ շնորհակալ աչքերով ու արտաբերում՝ անչափ շնորհակալ եմ, բժիշկ ջան… դա ամեն ինչ է։

«Դրան զուգահեռ քեզ ամրապնդում են նաև քո իսկ թիմակից ընկերները, սա ևս շատ կարևոր է: Այս օրերի ավարտից հետո մարդկանց հատ-հատ կհիշեմ դեմքերով, դեպքերով, անուններով, ձայներով. դա եմ հիշելու միայն»։

Բժիշկը չի ցանկանում խոսել համավարակի բացասական ազդեցություններից, փոխարենն ասում է հետևյալը. «Ես սովորում եմ ամեն բանի թույլ չտալ բացասական հետք թողնել իմ կյանքում։ Այնուամենայնիվ, սա բերեց ինձ մի գիտակցման, որ չկա վերադարձ նախկին՝ համեմատաբար ավելի խաղաղ կյանքի, ու դա ինձ ցավեցնում է իհարկե, բայց մարդն աշխարհում գոյություն ունեցող ամենահզոր մեխանիզմն է և ունակ է հաղթահարելու ամեն բան, և հենց այդ ոգով էլ պիտի շարժվեմ առաջ»:

Անահիտ Չալիկյան

The post «Չկա վերադարձ նախկին՝ համեմատաբար ավելի խաղաղ կյանքի, ու դա ինձ ցավեցնում է, բայց մարդն աշխարհում գոյություն ունեցող ամենահզոր մեխանիզմն է և ունակ է հաղթահարելու ամեն բան» appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Путешествуй с “Фанагорией” в небе и по земле!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о подготовке школьников в инженерных классах



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Коммерсантъ

По городам и БРИКСам // Россия и Глобальный Юг будут дружить муниципалитетами




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом

Рюдигер может пропустить матч сборной Германии в ⅛ финала Евро, пишут СМИ

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства


Уимблдон

Уимблдон потребует от российских теннисистов подписать декларацию о нейтралитете



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Собянин рассказал о новых стандартах системы соцзащиты в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России