Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2020

Պարետի որոշումներն առնվազն վիճարկելի են, իսկ դրանց հիման վրա կայացված վարչական ակտերը՝ բողոքարկման ենթակա․ Գոհար Մելոյանը՝ հեռուստաընկերություններում ոստիկանների գործողությունների մասին

0

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով ոստիկանների՝ Արմնյուզ և 5-րդ ալիք հեռուստաընկերություններ այցելելու իրավաչափությանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Արդյո՞ք իրավաչափ են Ոստիկանության գործողությունները❗️❗️❗️

Այսօր ArmNews TV և 5-րդ ալիք / 5 TV հեռուստաընկերություններ են այցելել ոստիկաններ՝ պարետի որոշման հիման վրա դիմակ չկրելու պատրվակով, վերոնշյալ հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Շաբաթներ առաջ անդրադարձել էի «պարետի որոշում» իրավական եզրույթի իրավաչափությանը /վերլուծությունս՝ մեկնաբանություններում/:

1․ Մեր օրենսդրության մեջ պարետի կողմից որոշում ընդունելու իրական հիմքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 29-ին՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-238-Ն օրենքով, համաձայն որի՝ խմբագրվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածը՝ պարետին ընձեռելով վարչապետի կամ փոխվարչապետի նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությամբ:

Այս իրավակարգավորումն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 7-ից:

Այսինքն՝ արձանագրում ենք, որ մինչև 2020 թվականի մայիսի 7-ն ընդունված պարետի որոշումներն ակնհայտորեն նորմատիվ իրավական ակտ չեն կարող համարվել, իսկ դրանց հիման վրա ընդունված վարչական ակտերն առոչինչ են, քանի որ Սահմանադրության 6-րդ՝ «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԼԻԱԶՈՐՎԵԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ: Լիազորող նորմերը պետք է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻՆ:

2․ ՀՀ ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» պարետի որոշումը, որի հիման վրա իրականացվում են վարչական վարույթները, ընդունվել է 2020 թվականի մայիսի 3-ին՝ մինչև վերոնշյալ օրենքի ուժի մտնելը, ՀԵՏԵՎԱԲԱՐ՝ ինքնին այս որոշումը հակաիրավական է:

3․ Խնդիրն ավելի խորքային է: Պատահական չէր, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, նախատեսելով պարետի ինստիտուտը, չէր լիազորել նրան որոշումներ ընդունելու հնարավորությամբ, քանի որ նույն Սահմանադրության 6-րդ հոդվածը ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ընդունելու իրավասությամբ լիազորում է բացառապես ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, իսկ պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ:

4․ Անկախ այն հանգամանքից, որ մայիսի 7-ից ուժի մեջ մտած դրույթի համաձայն՝ պարետին ընձեռնվել է վարչապետի կամ փոխվարչապետի նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն, իսկ կառավարության որոշման համաձայն՝ պարետ է նշանակվել փոխվարչապետը, պարետի որոշումների ընդունող մարմին չի նշվում փոխվարչապետը, այլ նշվում է «պարետ», իսկ, ինչպես արդեն նշել էի, պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ և իրավասու չէ ընդունելու իրավական ակտեր։

5․ Իր հերթին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը սահմանում է, որ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏ Է:

Բացի այն, որ վերոգրյալից բխում է պարետի կողմից նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհնարինությունը, չեն պահպանվել նաև այդ ակտերին ներկայացվող տեխնիկական պահանջները:

Այսպես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո իրավական ակտում իրավական ակտն ընդունող մարմինը «Ն» (նորմատիվ) տառով նշում է կատարում դրա նորմատիվ բնույթի մասին, ինչը պարետի որոշումների պարագայում բացակայում է՝ կրկին հիմնավորելով դրանց հակաիրավական բնույթը:

Ամփոփելով վերոգրյալը՝ կրկին եզրահանգում և պնդում եմ, որ պարետի որոշումներն առնվազն վիճարկելի են, իսկ դրանց հիման վրա կայացված վարչական ակտերը ենթակա են բողոքարկման առոչինչ լինելու հիմքով:





Губернаторы России
Москва

Собянин рассказал о подготовке школьников в инженерных классах





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о новых стандартах системы соцзащиты в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Визбор

Юрию Визбору - 90. В воскресенье Мурманск поёт Визбора




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»

Юбилейные медали получат почти 6 тысяч бамовцев

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства


Анна Калинская

Калинская оценила выход в финал турнира в Берлине и вспомнила о Синнере



Новости Крыма на Sevpoisk.ru


Происшествия

ЛОВКОСТЬ РУК И НИКАКОЙ НАУКИ



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России