Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2020

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը որևէ գրություն չի ուղարկել ոստիկաններին Հրանտ Նազարյանի մուտքն արգելելու վերաբերյալ․ News.am

0

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը, որի վրա դրված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին արձակուրդի ընթացքում փոխարինելու պարտականությունը, վերջին մեկ շաբաթում չի փորձել մուտք գործել Սահմանադրական դատարանի շենք։ Գյուլումյանը, որը պնդում է, որ իր լիազորությունները չեն կարող համարվել դադարեցված, դեռևս նախորդ շաբաթ հայտարարել էր, որ չի գնալու ՍԴ շենքի մոտ ոստիկանի հետ պայքարելու։

NEWS.am–ի հարցին, թե այլևս չի՞ գնալու աշխատանքի, Գյուլումյանը պատասխանեց. «Առայժմ ոչինչ ասել չեմ կարող»։

Վերջին օրերին Սահմանադրական դատարան չի ներկայացել նաև ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը գտնվում են պաշտոնական արձակուրդում։

Նշենք, որ այսօր  Սահմանադրական դատարանի վարչական շենք է փորձել մուտք գործել ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանը, որին, սակայն, ոստիկանները առանց որևէ իրավական հիմնավորման, թույլ չեն տվել մտնել ներս։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանեց, որ իրենք գործել են Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով։ Ոստիկանությունը հղում կատարելով Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխություններին, արձանագրել էր, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորվում են սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով։ Համաձայն այդ հավելվածի՝ Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու թույլտվություն տալու կարգը սահմանում է աշխատակազմի ղեկավարը: ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը NEWS.am–ին հայտնեց, որ ինքը որևէ գրություն չի ուղարկել ոստիկաններին Հրանտ Նազարյանի մուտքն արգելելու վերաբերյալ։

«Ո՞վ է հրահանգ տվել իրեն ներս չթողնել, նույն հաջողությամբ ոստիկանությունը կարող էր թույլ չտալ Արայիկ Թունյանին մուտք գործել ՍԴ, ո՞վ է որոշում կայացնողը, նրանք այդպես էլ չեն բացատրել, թե ի՞նչ անհատական իրավական ակտի հիման վրա են նման հրահանգ տվել, իսկ Սահմանադրության փոփոխությանը հղում կատարելը որևէ կապ չունի կոնկրետ անձին մուտք ն արգելելու որոշման հետ։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի և ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն հատուկ գնդի միջև գոյությունուն ունի համատեղ կարգ, որով և կանոնակարգվում են, թե ո՞վ և ի՞նչ ընթացակարգով կարող է մուտք գործել Սահմանադրական դատարան, և այլ ընթացակարգային հարցեր»,–ասաց նա։

Ղազարյանը նշեց, որ Նազարյանն է իրեն տեղյակ պահել, որ թույլ չեն տալիս իրեն մուտք գործել շենք։ Նշենք, որ աշխատակազմի ղեկավարը Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու ժամկետային (մինչև մեկ տարի ժամկետով) անցաթուղթ կարող է տրամադրել։ Ղազարյանը տեղեկացրեց, որ համավարակով պայմանավորված հեռավար է աշխատում և միջադեպի պահին ՍԴ շենքում չի եղել, որպեսզի անհրաժեշտության դեպքում Նազարյանին անցաթուղթ տրամադրի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: 

 





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

Звезды оперной сцены представят I Международный фестиваль «Мир классического романса»!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Российские флаги снова вывесили на матче Евро-2024 между Англией и Сербией

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


ATP

«Ну и где здесь «группа смерти?» ATP показала, каким был бы Евро-2024 с теннисистами



Новости Крыма на Sevpoisk.ru


News Every Day

Vavada Casino: a Leader in the Online Gaming Industry



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России