Պակիստանում գնացքը մխրճվել է ուխտավորներին տեղափոխող ավտոբուսի մեջ. կա 29 զոհ (լուսանկարներ)
Պակիստանի Փենջաբ նահանգում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 29 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է The Week-ը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին։
«Առնվազն 29 պակիստանցի ուխտավորներ են զոհվել գնացքի՝ ավտոբուսի մեջ մխրճվելու հետևանքով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13։30-ի սահմաններում՝ Լահոր քաղաքից 60 կմ հեռավորության վրա։
Պակիստանի վարչապետ Իմրան Կանը ցավակցություն է հայտնել ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին, իսկ երկրի ենթակառուցվածքների նախարար Շեյխ Ռաշիդը հրամայել է պատժել մեղավորներին:
Վթարի հանգամանքները դեռևս անհայտ են։ Վիրավորների մասին ևս հաղորդումներ չկան։