«Բժշկին խոստացել են 500.000 դրամ աշխատավարձ, չեն տվել, հիմա էլ վախեցնում են, թե՝ սուս մնա». Գևորգ Գրիգորյան
Կորանավիրուսի համավարակի հետևանքով արձանագրված թվերի վիճակագրությունը բավարար չէ գնահատելու համար վարակի դեմ պայքարը, որովհետև դեռ պարզ չէ, թե մենք այս համավարակից ինչպիսի առողջապահական և տնտեսական կորուստներ ենք ունենալու, հետևաբար՝ այդ համավարակի դեմ պայքարին գնահատական տալիս պետք է դիտարկել բոլոր ասպեկտները։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բժիշկ–ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը։