Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2020

Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13 % իրական, չնկարած վարկանիշ. Սամվել Ֆարմանյանը՝ ՀՀ-ում «Գելլափի» լիիրավ անդամ կազմակերպության սոցհարցման մասին (տեսանյութ)

0

Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13 % իրական, չնկարած վարկանիշ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը։

«Նիկոլ Փաշինյանի ստի կայսրությունում իր պատվավոր տեղն է ձեռք գցում սոցիոլոգիան: Կորոնավիրուսի դեմ պայքարի կատարյալ ձախողման, սոցիալ-տնտեսական սողացող փլուզման, ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող կապիկության, Ոստիկանության կողմից լրատվամիջոցների նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու ու այլ իրադարձությունների խառնաշփոթում, էսօր տեղի է ունեցել կարևոր իրադարձություն: Հավատացեք` շատ կարևոր:

Ուրեմն, հրավիրված մամուլի ասուլիսում “Gallup International Association” Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը հայ ժողովրդին է ներկայացրել սոցիոլոգիական վերջին հարցման արդյունքները:

Սկսենք սոցիոլոգիական հարցման մեթոդոլոգիայից: Պարզվում է` հարցումն անցկացվել է հունիսի 10-27 ընկած շրջանում: Հարցումը եղել է հեռախոսային և դրան մասնակցել է մեր հանրապետության 1200 քաղաքացի: Ու Նիկոլ Փաշինյանի պատվիրած էս հարցման արդյունքում անձամբ իր` Նիկոլ Փաշինյանի համար «պարզվել է» եդեմական մի այնպիսի պատկեր, որ անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեմ Ընը կերազեր ունենալ: Բայց մինչ դրան անցնելը մի զարմանահրաշ մանրուք, որի շուրջ էլ Նիկոլ Փաշինյանը կառուցում է իր ստի կայսրության սոցիոլոգիայի հարկաբաժինը:

Ուրեմն հարցում անցկացնողները ո՛չ ասուլիսին ներկա լրատվամիջոցներին ու ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանին չեն ներկայացնում այս ֆոկուսի ամենակարևոր բաղադրիչը. նրանք չեն ներկայացնում, թե հեռախոսային հարցմանը մասնակցած քաղաքացիների քանի տոկոսն են հրաժարվում մասնակցել հարցմանը և իրենց կարծիքն արտահայտել այն մասին, թե արդյո՞ք նրանք վստահում են Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը, թե՞ ոչ: Քանի որ իրենք դա գիտակցված չեն հրապարակում, էս «սոցիոլոգիական» ֆոկուսն ու «ստացված» եդեմական պատկերը չփչացնելու ու Նիկոլ Փաշինյանի սրտով գնալու համար, իրենց փոխարեն դա անեմ ես:

Ուրեմն, Նիկոլի ոստիկանապետության պայմաններում անցկացված հարցումների ժամանակ մեր քաղաքացիների առնվազն 60-65 տոկոսը հրաժարվում է մասնակցել հարցմանը, բաց կապով հեռախոսային հարցմանը` շատ ավելի շատ: Ի՞նչ է դա նշանակում: Ինչու՞ պիտի Նիկոլ Փաշինյանի աջակիցը կամ նրան սատարողը չցանկանա այդ մասին բարձրաձայնել թեկուզ անգամ հեռախոսով: Այո, հնարավոր չէ: Ուստի, ստացվում է, որ էն գլխից` դեմից, մեր բնակչության նվազագույնը 60-65 տոկոսը ասում է` ախպեր ջան, հավաքեք ձեր Նիկոլին ու... Մնում է մեր բնակչության 35-40 տոկոսը, ովքեր էլ մասնակցել են այս «դարի հարցմանը»:

Իսկ սոցիոլոգիական այս ֆոկուսի ներկայացված արդյունքները ուղղակի ցնցող են: Ըստ այդմ Նիկոլ Փաշինյանյանին վստահում է մեր ազգաբնակչության 87.6 %-ը։

Ու սոցիոլոգիական ֆոկուսի ժանրին պատկանող նմանարժեք այլ «ցուցանիշներ», որոնցից յուրաքանչյուրը պատիվ կբերեր անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին:

Իսկ իրականությունը լրիվ այլ է: Ու այն, պնդում եմ, որ հայտնի է անձամբ Նիկոլ Փաշինյանին: Ու էդ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13 % իրական, չնկարած վարկանիշ: Չնայած, 11-13 %-ն էլ փոքր չէ, հաշվի առնելով, որ այս պահին նա դեռ ամենաբարձր վարկանիշ ունեցող 3-յակի մեջ է, ինչն էլ մտահոգության լրիվ ուրիշ աղբյուր է մեր քաղաքական համակարգի անվտանգության տեսանկյունից: Մտահոգիչ է իրական քաղաքականությունից բան հասկացողների համար:

Նիկոլը կորցրել է մեր հանրության ճնշող մեծամասնության վստահությունը, ինչը լրիվ նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել մեր երկրում: Իրավիճակ, որը պահանջում է իր տրամաբանական հանգուցալուծումը: Ու այն չի ուշանա...

Հ.Գ. Այդուհանդերձ, գնահատելի է սոցիոլոգիական այս աճպարարության անճարակ պատվիրատուի` Նիկոլ Փաշինյանի «զսպվածությունը»: Հարցման հեղինակները ոչինչ չասացին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շռնդալից վարկանիշի մասին: Ընդամենը բավարարվեցին նրանով, որ Գեղարքունիքի մարզպետը այդ շարքում ունի ավելի բարձր վարկանիշ, քան Հայկ Մարությանը: Բայց կարո՞ղ էին չէ, օրինակ, երևանցիներին համոզել, որ Հայկ Մարությանի վարկանիշն էլ մի 84 % է: Մարդիկ ազնվորեն դա չեն արել»։

Մանրամասները՝ տեսանյութում։





Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Моргенштерн

Моргенштерн* жестко ответил хейтерам и защитникам Дилары




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Большой шлем

Рублёв и еще два российских теннисиста не сыграют на Олимпиаде в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Владимир Потанин

В "Атомайз" рассказали о смарт-контракте как главной составляющей ЦФА



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России