Դեյվիդ Բեքհեմի Aston Martin-ը վաճառվում է կես միլիոնով
Վինտաժային Aston Martin V8 Volante-ն, որը պատկանում է բրիտանացի ֆուտբոլիստ Դեյիդ Բեքհեմին, վաճառվում է 445 հազար ֆունտով (555 հազար ԱՄՆ դոլար): Մեքենայի վիճակը գործարանային է: Ավտոմեքենան նկարահանվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «Կայծեր աչքերից» ֆիլմում՝ Թիմոթի Դալթոնի հետ գլխավոր դերում, գրում է Auto Trader-ը: