ԱՊԼ․ Ման․ Սիթին ջախջախեց Նյուքասլին (տեսանյութ)
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Նյուքասլին»։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 5 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Գոլերի հեղինակներ դարձան Գաբրիել Ժեզուսը, Ռիյադ Մահրեզը, Դավիդ Սիլվան, Ռահիմ Ստերլինգը, գնդակներից մեկն էլ սեփական դարպասն ուղարկեց հյուրերի պաշտպան Ֆերնանդեսը։