Նաթանզի միջուկային օբյեկտում կասկածելի պայթյունը և Իսրայելի գործոնը՝ Իրանի դեմ պայքարում
Հինգշաբթի, 2020 թ․-ի հուլիսի 2-ի առավոտյան, երկու պայթյուն ցնցեց Իրանի կենտրոնական՝ Նաթանզի ատոմական օբյեկտը: Պայթյուններ, որոնք ոչնչացրել են ցենտրիֆուգների հավաքման բլոկը «Շահիդ Ահմադի Ռոշանի» ուրանի հարստացման կենտրոնում։ Իսլամական հանրապետությունում պաշտոնատար անձինք սկզբում փորձեցին ձևացնել, որ պայթյուններն ու դրանց պատճառած վնասներն նվազ են, բայց պայթյունի վայրից հրապարակված արբանյակային պատկերները ցույց են տալիս դրա ծանրությունն ու ծավալը: …