ԱՄՆ Տեխաս նահանգում կրակոցներից 2 ոստիկան է սպանվել
ԱՄՆ Տեխաս նահանգի Մաք-Ալլեն քաղաքում հնչած կրակոցներից երկու ոստիկան է սպանվել, հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Կրակոցներ արձակած ենթադրյալ անձը տեղում ինքնասպան է եղել, իսկ ոստիկաները մահացել են հիվանդանոցում:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ ոստիկանները դեպքի վայր են ժամանել գրանցված կանչի հիման վրա: Միջադեպից հետո դեպքի վայր ժամանած այլ ոստիկաններ հրամայել են կրակոցներ արձակող անձին զենքը վայր դնել, վերջինն էլ պահանջը կատարելու փոխարեն ինքնասպան է եղել: