Սիրիական Իդլիբում մոտ 250 գրոհային հարձակվել է կառավարական բանակի դիրքերի վրա. նրանցից 8-ը ոչնչացվել է. РИА Новости
Սիրիայի Իդլիբ նահանգում շուրջ 250 գրոհայիններից բաղկացած երկու խումբ հարվածներ է հասցրել սիրիական կառավարական բանակի դիրքերին, հաղորդում է РИА Новости-ն:
Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:30-ին՝ Զայթունջիկ բնակավայրից: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շերբիցկիի հաղորդած տվյալների համաձայն՝ կառավարական բանակն առանց կորուստների հետ է մղել հարձակումներն ու 8 գրոհայինի չեզոքացրել:
Վերջին օրվա ընթացքում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող զինված խմբավորումների կողմից կրակահերթեր չեն գրանցվել: