Նախապես ամրագրված հյուրանոցների չաշխատելու պատճառով բրիտանացի զբոսաշրջիկները ստիպված լողափում են գիշերել. Lenta.ru
Նախապես ամրագրված հյուրանոցների՝ կորոնավիրուսով պայմանավորված չաշխատելու պատճառով բրիտանացի զբոսաշրջիկները ստիպված են եղել լողափերում գիշերել, հայտնում է Lenta.ru-ն:
Զբոսաշրջիկների մի մասը, առանց որևէ փոխհատուցում ստանալու, ստիպված է եղել ետ վերադառնալ: «Մեր բախտը բերել էր, քանի որ գումար ունեինք և կարողացանք ինչ-որ այլ տեղում գիշերել, բայց նման հնարավորություն քչերն ունեին»,- պատմել էր զբոսաշրջիկներից մեկը, որը հյուրանոցի ամրագրման համար 250 ֆունտ էր վճարել:
Մեկ այլ զբոսաշրջիկ՝ Սեմմի Լիփերսը պատմել է, որ երբ տուրիստական գործակալության ավտոբուսն իրենց իջեցրել է հյուրանոցի մոտ, այն փակ է եղել: Տուրիստական ընկերություններն էլ, ի պատասխան զբոսաշրջիկների ահազանգերին, հայտարարել են, թե տեղյակ չեն նրանց՝ լողափերում գիշերելու մասին, սակայն խոստացել են այլ հյուրանոցներ գտնել կամ փոխհատուցել պատճառված վնասները: