Շքեղ դասի մեքենաներ, անձնական ինքնաթիռ ու թանկարժեք գնումներ. սոցցանում իր ճոխ կյանքը ցուցադրող տղամարդու գրառումներն օգնել են իրավապահներին բացահայտել միլինավոր դոլարների գողությունը
Նիգերիացի Ռամոն Աբբասը, ով սոցցանում լուսանկարներ հրապարակելով ցուցադրում էր իր շքեղ կյանքն ու ունեցվածքը, գրավել է ոստիկանության ուշադրությունը:
Ինչպես գրում է CNN-ը, Instagram-ի իր 2.5 մլն հետևորդներին, որտեղ նա հայտնի է Ray Hushpuppi անունով, մեծահարուստ տղամարդը ցույց է տվել Դուբայի իր շքեղ տան մոտակայքում վայրէջք կատարած ուղղաթիռները, Gucci, Versace, Fendi և այլ շքեղ ապրանքնիշերից կատարած գնումները, պրեմիում դասի մեքենաները, սեփական ինքնաթիռն ու ճոխ կյանքի այլ դրվագներ:
Սոցցանցում իր հետևորդներին նա հայտնել է, որ անշարժ գույքի շինարարությամբ է զբաղվում: Սակայն դաշնային ծառայությունների տվյալներով՝ տղամարդն իր շքեղ կյանքն ապահովում է հաքերային համակարգերի շնորհիվ, որոնց միջոցով միլիոնավոր դոլարներ է հափշտակել ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշորագույն ընկերություններից:
Դաշնային ծառայությունները խարդախության բացահայտման համար թվային հետք են նկատել նիգերիացու գրառումներում և հրապարակումներում, որոնք էլ քննիչներն օգտագործել են նրա հանցագործությունները հետաքննելու համար:
Նրան անցյալ ամիս ձերբակալել են Արաբական Միացյալ Էմիրություններում և տեղափոխել Չիկագո: Նշվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում նրան կտեղափոխեն Լոս Անջելես, որտեղ վերջինս մեղադրվում է կիբեռհանցավոր ճանապարհով հարյուրավոր միլիոն դոլարի լվացման մեջ:
Նշվում է, որ իրավապահներն առգավել են 41 մլն դոլար, 13 շքեղ դասի ավտոմեքենա՝ ընդհանուր 6.8 մլն դոլար արժողությամբ: