Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2020

Ինչ կարող է անել դիլետանտ իշխանությունը գործազուրկ արտիստների հարցը լուծելու համար

0

Օրերս կառավարության դիմաց ցույց անող շոուբիզնեսի ներկայացուցիչները պետությունից աշխատանք չէին ուզում, այլ պահանջում էին վերականգնել իրենց աշխատանքը ու դրա համար ունեին բավական ծանրակշիռ հիմնավորումներ։ Մասնավորապես․ մի շարք բազմամարդ ու վտանգավոր շփումներով հագեցած ոլորտներում թույլատրվում է աշխատել, իսկ իրենց, որ համեմատաբար ավելի անվտանգ է, իրենց գործը արգելվում է։ Դե, հոդաբաշխ բացատրությամբ եթե չես կարողանում փակել ցուցարարների բերանը, ուրեմն դիմում ես հին, փորձված մեթոդին՝ ոստիկանները շոումենների թևերը օլորեցին ու տարան ոստիկանական բաժիններ։

Բայց սա այնքան վիրավորական չէր, քան այն, որ գտնվեց շոուբիզնեսի մեկ այլ ներկայացուցիչ, որ հրապարակավ հանդիմանելով բողոքող իր գործընկերոջը, փորձեց նրա բերանը փակել, թե երբ ինքը տեսավ, որ չի կարողնում իր պրոֆեսիոնալ գործունեությամբ օրվա հացը վաստակել, սուսուփուս անցել է տաքսի քշելուն։ Ու ինչքան համակիրներ հայտնվեցին ու այս անձի արարքը հերոսացրեցին, հանդիմանական խոսքեր շռայլեցին բողոքողների հասցեին, այ սա էր առավել ցավալի ու վտանգավոր, քան անգամ ոստիկանների արարքը։

Սա ի՞նչ է․ երկրում տիրող գործազրկության կամ հարկադիր պարապուրդի դեմ կարելի է պայքարել տաքսի քշելո՞վ, մենք այդքան տաքսիստի կարիք ունե՞նք։ Իսկ հարցրե՞լ եք տաքսիսներին՝ հիմա ինչպե՞ս է նրանց վիճակը։ Ձեզ կպատասխանեն, որ գործը նկատելիորեն պակասել է, մարդկանց ձեռքը փող չկա, որ տաքսի նստեն, բացի այդ՝ խիստ կրճատվել են մարդկանց տեղաշարժերը, մի խոսքով՝ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Ու եթե այլ ոլորտներից տեղափոխվեն այստեղ, ապա այդ «հազիվն» էլ չեն ունենա։ Բացի այդ․ իսկ եթե շոուբիզնեսի որոշ ներկայացուցիչներ մեքենա չունեն, կամ մեքենա վարել չգիտեն, ի՞նչ անեն։ Կամ ո՞վ է ասել, որ անգամ մեքենա վարել իմանալը բավարար է, որ քեզ իրավունք վերապահես վտանգելու մարդկային կյանքեր ու Երևանի այս խառնիճաղանչ երթևեկության մեջ ուղևորափոխադրությամբ զվաղվես։ Ու եթե շոուբիզնեսի գործազուրկ ներկայացուցիչներն ականջալուր լինեն իրենց գործընկերոջ հանդիմանանքին ու սկսեն տաքսի քշել ու նաև մեքենայի վրա գրեն, թե ձեզ սպասարկում է դերասան Սարգիս Գրիգոևյանը կամ Բեն Ավետիսյանը, ապա, հավատացեք, այնքան պատվեր կունենան, որ այդ չկայացած արտիստ ու նորաթուխ տաքիսիստ իրենց գործընկերը պարզապես անգործ կմնա։ Ու եթե դրանից հետո որոշի բողոքել կառավարության դիմաց, թե տաքսի քշելով էլ չի կարողանում տունը պահել, հաստատ կգտնվի մի իշխանահաճո տաքսիստ, որը կասի, թե՝ ես էլ չէի կարողանում տաքսի քշելով տունս պահել, հիմա աշխատում եմ աղբատար մեքենայի վարորդի օգնական ու չեմ դժգոհում ոմանց նման։

Ժամանակին, երբ աշխատանքային պայմաններից դժգոհ աշխատողների բողոքի ակցիան գործատերերը ցանկանում էին կանխել, վարձում էին աշխատակիցներ, ովքեր համաձայնվում էին գործադուլի ժամանակ աշխատել պայքարողների փոխարեն ու դրանով «ջարդել» գործադուլը, ասել է թե՝ շտրեյկբրեխերություն անել (խմբ.՝ գործադուլի ժամանակ կապիտալիստական ձեռնարկությունում աշխատող և գործադուլը վիժեցնող մարդ)։ Այդ արարքը հանրության կողմից գնահատվում էր որպես դավաճանություն, իսկ այդ անբարեհունչ պիտակով խարանվածների նկատմամբ համընդհանուր արհամարհական վերաբերմունքը նրանց մշտական ուղեկիցն էր։

Մի կողմ թողնենք, որ այսօրվա դժգոհողներից մեկը, նույն Սարգիս Գրիգորյանը, երկու տարի առաջ Հանրապետության հրապարակում էր՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի։ Համարենք, որ նա այնքան հայտնի էր ու հեղինակավոր, որ շատերը դրանից ոգևորված հրապարակ էին գնացել, ուրեմն ինքն էլ է պատասխանատվություն կրում այսօրվա վիճակի համար։ Բայց եթե երեկվա նրա «շտրեյկ» անելու դեմ այսօր իշխանությունները հանել են «շտրեյկբրեխերի», համարենք, որ արդարությունը վերականգնվե՞ց։ Այո՜, եթե արտիստը երեկ իր խելքը կտրած գործով զբաղվեր, այլ ոչ թե իրեն դներ հեղափոխական մարտիկի տեղ, ու առանց բան հասկանալու քաղաքականությունից, այն բանից, թե երկրում ինչ է կատարվում, իր լուման է ներդրել հեղափոխական գործին, ապա այսօր գործազուրկ չէր լինի, կամ էլ լավագույն դեպքում տաքսի քշելու առաջարկություն ստանար։

Այսօր մենք ամեն քայլափոխի հանդիպում ենք ոչ պրոֆեսիոնալիզմի, եթե չասենք՝ դրա զոհն ենք, իսկ համաճարակային վիճակն ավելի է սրել իշխանավորների դիլետանտիզմի բացասական հետևանքները։ Կյանքում իրենց տեղը ոչ մի բնագավառում չգտածները հավաքվեցին, քայլեցին ու եկան զբաղեցրեցին երկրի կարևոր ու պատասխանատու պոստերը։ Դրա համար հանգիստ խղճով, օպտիմալացման անվան տակ, կարող էին փակել այս կամ այն  բուժհաստատությունը ու պրոֆեսիոնալ կադրերին էլ ասել, թե՝ գնացեք վերապրոֆիլավորվեք՝ որևէ այլ գործով զբաղվելու համար։ Չէ որ ձեզնից մեկը տաքսի է քշում, մյուսը պահակ է աշխատում, մի երրորդին հրավիրում են օրավարձով ծառ տնկելու։ Ու այսպես բոլորի բերանը կարող են փակել, իբր այլ աշխատանք առաջարկելով։ Իհարկե մենք այդքան միամիտ չենք, որ չհասկանանք, որ այդ շոուբիզնեսի ներկայացուցիչը, որ սուսուփուս տաքսի է քշում, եթե ցանկանար դա անել հետաքրքրասերների աչքից ու ականջից հեռու, ապա այդ մասին չէր բարձրաձայնի։ Բայց նա բարձրաձայնեց, որպեսզի իշխանությունները հավուր պատշաճի գնահատեն նրա այդ քայլը ու տուքը պահելու ավելի հարմար տարբերակ առաջարկեն, քան տաքսի քշելն է։

Բայց, քանի դեռ տաքսի է քշում, այս պարագայում գուցե այդ նորաթուխ տաքսիստը մեզ հուշի՞, թե ինչպես պետք է իշխանությունները բարելավեն երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, կանխեն ահագնացող չափերի հասնող գործազրկությունն ու վերահաս սովը, թե՞ ինքը դեռ այդքան փորձառու տաքսիստ չի դարձել, որ երկիրն արդյունավետ կառավարելու բանաձևն իմանա, դեռ մի քիչ էլ պիտի աշխատի։





Губернаторы России
Москва

Собянин рассказал о строительстве соцобъектов в кварталах реновации





Москва

Новый рекорд России: медитация Relax FM объединила 1699 человек


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В кварталах реновации появится более 70 социальных объектов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Моргенштерн

Моргенштерн* разыгрывает 100 тысяч долларов среди своих подписчиков




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом

«Лето в Москве»: необычные спортивные занятия проведут для горожан 23 июня


Анна Калинская

"Стараюсь играть не хуже него": Калинская о своих отношениях с Синнером



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Собянин рассказал о строительстве соцобъектов в кварталах реновации



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России