Գերմանիայում նետ ու աղեղով զինված տղամարդը զինաթափել է ոստիկաններին
Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային հողի ոստիկանությունը փնտրում է նետ ու աղեղով զինված տղամարդու:
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն՝ հղում անելով գերմանական աղբյուրին, տղամարդը, որը զինված է եղել նետ ու աղեղով, ինչպես նաև դանակով և ատրճանակով, սպառնացել է Օպպենաու քաղաքի ոստիկանությանը՝ նրանցից վերցնելով ոստիկանական զենքն ու թաքնվել անտառում:
Հաղորդվում է, որ կատարվածից հետո ոստիկանները լայնամասշտաբ արշավ են սկսել՝ վերջինիս գտնելու ուղղությամբ: Որոնումներին ոստիկանության ավելի քան 100 աշխատակից է ներգրավվել, ինչպես նաև պարեկային ծառայության մի քանի մեքենաներ և երեք ոստիկանական ուղղաթիռ: