Տավուշում հառակակորդը պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակում է կրակոցները, կակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են. ՊՆ խոսնակ
01:24
Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ «Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները»,- գրել է նա։
01:14
Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ «Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են»,- գրել է նա։
22:56
Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշվում է հաղորդագրությունում:
ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
«Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանական Minval.az-ը հաղորդել է, որ սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի 2 զոհ և 5 տուժած:
Ավելի ուշ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատգամավոր Տիգրան Կարապետյանի հետ գտնվում է սահմանապահ Այգեպար գյուղում, որտեղ կրակոցների ձայներ են լսվում: