Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը Երևանին և Բաքվին կոչ է անում հակամարտությունը լուծել ժողովուրդների ինքնորոշման հիմքով
Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը (S&D) թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ հրադադար հաստատել և հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ հիմնվելով ԵԱՀԿ 2009թ. հիմնական սկզբունքների, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման վրա»,-ասվում է գրառման մեջ: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ