Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2020

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը` Գյումրիում և Արթիկում

0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ռեժիմով հերթական ստուգայցն իրականացրել են Գյումրի և Արթիկ քաղաքներում: Գյումրիում ուժեղացված ստուգայց անցկացվել էր երկու օր առաջ ևս։ Ստուգայցերի շրջանակն այսօր ընդգրկել է, մասնավորապես, «Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»-ը, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը և «Հարավկովկասյան երկաթուղու» […]

The post ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը` Գյումրիում և Արթիկում appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ռեժիմով հերթական ստուգայցն իրականացրել են Գյումրի և Արթիկ քաղաքներում:

Գյումրիում ուժեղացված ստուգայց անցկացվել էր երկու օր առաջ ևս։ Ստուգայցերի շրջանակն այսօր ընդգրկել է, մասնավորապես, «Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»-ը, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը և «Հարավկովկասյան երկաթուղու» Գյումրիի գրասենյակը:
Դիտարկումներն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա կետ առ կետ լրացվում են պահպանված և չպահպանված նորմերը:

ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ համաճարակային կանոնների խախտումներ դեռ արձանագրվում են, թեկուզ ոչ նախկին ծավալներով:
Ուժեղացված ստուգայցի արդյունքում Հարավկովկասյան երկաթուղու Գյումրիի գրասենյակում արձանագրվել է անհատական պաշտպանիչ միջոցների համար նախատեսված փակվող, ոտնակով աղբարկղերի բացակայություն, ջերմաչափման գրանցամատյանը չի համապատասխանել սահմանված հավելվածին, ախտահանման գրանցամատյան չի վարվել, թեև վստահեցրել են, որ ախտահանում իրականացվում է։

Չի վարվել նաև այցելուների ջերմաչափման գրանցամատյան, ինչը հիմնավորվել է այցելուներ չունենալով: ԱԱՏՄ մասնագետները տեղում կազմել են արձանագրություն՝ պարետատուն ներկայացնելու համար, տարվել է նաև խորհրդատվական աշխատանք:

Այլ պատկեր է արձանագրվել Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոնում և «Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում: Փակ տիպի այս հաստատություններում, որտեղ աշխատում են 14-օրյա հերթափոխով, բոլոր աշխատակիցները հետազոտվում են մինչ հերթափոխն ընդունելը:

Դիտարկման արդյունքում արձանագրվել է, որ հակահամաճարակային միջոցառումների պատասխանատուները նշանակված են, խնամքի կենտրոնում ստեղծված է օպերատիվ շտաբ՝ իր պատասխանատուով: Գրանցամատյաննեը պատշաճ լրացված են, երեխաներին խնամքի կենտրոնում օրական ջերմաչափում են նույնիսկ երեք անգամ:

Ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցները, դիմավահանները, ախտահանիչները, հպման մակերեսների համար օգտագործվում է սպիրտի 70 տոկոսանոց լուծույթ, սանհանագույցներում առկա են մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:

Գյումրի և Արթիկ քաղաքների ստուգայցերից ընթացքում արձանագրված տեղեկատվությունն ԱԱՏՄ-ն փոխանցում է պարետատուն։
Նախորդ օրերի ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների արդյունքներով ԱԱՏՄ-ն այսօր նաեւ կասեցրել է որոշ տնտեսավարողների գործունեությունը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

The post ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը` Գյումրիում և Արթիկում appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

В новостройку по реновации на улице Красных Зорь переезжают 320 семей — Собянин





Москва

Совладельцы инвестгруппы "Русские фонды" отправлены под домашний арест


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

В новостройку по реновации на улице Красных Зорь переезжают 320 семей — Собянин



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Елена Волкова

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове

СберСтрахование жизни выступила партнёром международной олимпиады по страхованию


Хуберт Хуркач

Хуркач о реванше со Зверевым: «В голове сидел тот матч в финале United Cup»



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Более 500 велопарковок оборудовали в Москве в 2024 году



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России