Ապտակ Թուրքիային՝ ԱՄՆ-ից. ամերիկյան ռազմանավը հունական ափերի մոտ բարձրացրել է Հունաստանի և Բյուզանդիայի դրոշները
Ամերիկյան ռազմածովային ուժերի տրանսպորտային ARC Endurance նավը՝ ամերիկյան զինծառայողներով, նավարկել է դեպի Հունաստանի հյուսիսային Ալեքսանդրուպոլիս նավահանգիստ: Նավի վրա հունական դրոշի կողքին բարձրացվել է նաեւ Բյուզանդիայի դրոշը: Հունական City Times պորտալը գրում է՝ հնարավո՞ր է, որ բյուզանդական և հունական դրոշներ ցուցադրելու ամերիկյան ընտրությունը կապված է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու և թուրք-հունական հարաբերությունների ընդհանուր իրավիճակի հետ: …
The post Ապտակ Թուրքիային՝ ԱՄՆ-ից. ամերիկյան ռազմանավը հունական ափերի մոտ բարձրացրել է Հունաստանի և Բյուզանդիայի դրոշները appeared first on ԳԱԼԱ.
Ամերիկյան ռազմածովային ուժերի տրանսպորտային ARC Endurance նավը՝ ամերիկյան զինծառայողներով, նավարկել է դեպի Հունաստանի հյուսիսային Ալեքսանդրուպոլիս նավահանգիստ: Նավի վրա հունական դրոշի կողքին բարձրացվել է նաեւ Բյուզանդիայի դրոշը:
Հունական City Times պորտալը գրում է՝ հնարավո՞ր է, որ բյուզանդական և հունական դրոշներ ցուցադրելու ամերիկյան ընտրությունը կապված է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու և թուրք-հունական հարաբերությունների ընդհանուր իրավիճակի հետ:
Նավը տեղափոխել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի 101-րդ բրիգադի անդամներին ՝ ի աջակցություն Operating Atlantic Resolve գործողության, որը ներգրավում է առնվազն 9000 ամերիկացի զինծառայողի՝ Եվրոպայում ուսումնավարժանքի համար:
Հուլիսի 23-ի դրությամբ Ալեքսանդրուպոլիսի նավահանգստում է գտնվում նաև ամերիկյան երկրորդ նավը ՝ USNS YUMA-ն, որը պատկանում է ամերիկյան զինված ուժերին:
Զինվորականները պատրաստվում են տեղափոխվել Ռումինիա՝ ՆԱՏՕ-ի խոշորամասշտաբ զորավարժությանը մասնակցելու համար:
Նավը գտնվում է Ալեքսանդրուպոլիսի նավահանգստում՝ Իսպանիայի Ռոտա նավահանգստից 5-օրյա ճանապարհորդությունից հետո:
The Greek and Byzantine Imperial flags fly on the American Roll-on Roll-off Carrier ARC Endurance as she arrives in Alexandroupolis, Greece, to deliver U.S. Army 101st Combat Aviation Brigade to the European theater. pic.twitter.com/dP5fPcJrIH
— e-Αmyna (@e_amyna) July 22, 2020
The post Ապտակ Թուրքիային՝ ԱՄՆ-ից. ամերիկյան ռազմանավը հունական ափերի մոտ բարձրացրել է Հունաստանի և Բյուզանդիայի դրոշները appeared first on ԳԱԼԱ.