5 ռեկորդ մեկ օրում. Յուրի Վարդանյանը մոսկովյան օլիմպիադայի թանկարժեք ադամանդն էր
![5 ռեկորդ մեկ օրում. Յուրի Վարդանյանը մոսկովյան օլիմպիադայի թանկարժեք ադամանդն էր](https://cdn1.img.armeniasputnik.am/images/07e4/07/0f/23733722.jpg)
Յուրի Վարդանյանն իր մարզական սխրանքով և համաշխարհային ռեկորդներով մեկ երեկոյի ընթացքում մտավ սպորտի և մասնավորապես ծանրամարտի պատմության մեջ: Մոսկովյան օլիմպիադայից 40 տարի անց հիմա էլ դժվար է մոռանալ այն, ինչ արեց երկաթախաղի հայ վարպետը: