Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2020

ՍԴ նախագահի պաշտոնակատարը կարգադրել է արձակուրդից հետ կանչել Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին. նոր զարգացումներ

0

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին  ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Սահմանադրական դատարանից։ Մեր տեղեկություններով, սակայն ո՛չ Հրայր Թովմասյանը, և ո՛չ էլ Արևիկ Պետրոսյանը մինչ այս պահը չեն վերադարձել արձակուրդից, ավելին, հայտնի չէ՝ նրանք ստացե՞լ են Աշոտ …

The post ՍԴ նախագահի պաշտոնակատարը կարգադրել է արձակուրդից հետ կանչել Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին. նոր զարգացումներ appeared first on ԳԱԼԱ.

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին  ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Սահմանադրական դատարանից։

Մեր տեղեկություններով, սակայն ո՛չ Հրայր Թովմասյանը, և ո՛չ էլ Արևիկ Պետրոսյանը մինչ այս պահը չեն վերադարձել արձակուրդից, ավելին, հայտնի չէ՝ նրանք ստացե՞լ են Աշոտ Խաչատրյանի կարգադրությունը, թե՞ ոչ։ ՍԴ–ից, միաժամանակ, մեզ տեղեկացրին, որ Հրայր Թովմասյանը իր արձակուրդը երկարաձգելու վերաբերյալ որևէ գրություն չի ներկայացրել Սահմանադրական դատարան:  NEWS.am–ը փորձեց կապ հաստատել Սահմանադրական վիճահարույց փոփոխությունների արդյունքում ՍԴ նախագահի պաշտոնից զրկված Հրայր Թովմասյանի հետ՝ պարզելու, արդյոք նա պատրաստվում է ընդհատել արձակուրդը և հետ վերադառնալ, սակայն արձակուրդ գնալուց ի վեր նրա հեռախոսահամարն անհասանելի է։

Նշենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով էին արձակուրդ գնացել։

NEWS.am–ը ՍԴ նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանից հետաքրքրվել էր նաև, թե ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրայր Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները դադարած համարելու համար արձանագրություններ կազմվե՞լ են, եթե այո, արդյոք դատավորները ստորագրե՞լ են համապատասխան փաստաթղթի տակ , իսկ եթե ոչ՝ ինչպե՞ս է հաստատվել  հիշյալ դատավորների լիազորությունների դադարեցման փաստը։

Ի պատասխան՝ ՍԴ աշխատակազմից տեղեկացրել են, որ այսօրվա դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ անհատական իրավական ակտ կամ արձանագրություն կազմված չեն:

Ի դեպ՝ ՍԴ կայքի «ՍԴ նախագահ» բաժնից արդեն հեռացվել է Հրայր Թովմասյանի կենսագրությունը, իսկ «ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներ» էջը լրամշակման փուլում է:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի աշխատակարգի համաձայն՝  Սահմանադրական դատարանի նախագահը՝ ելնելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է Սահմանադրական դատարանի դատավորին արձակուրդից հետ կանչել, իսկ ՍԴ նախագահի կարգադրությունը չկատարելը կարող է համարվել Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնների խախատում և Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ։

Հետաքրքիր է՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանը կգնա՞ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի նկատմամբ  կարգապահական վարույթ հարուցելու քայլին, թե՞ կսպասի նրանց՝ արձակուրդից վերադառնալուն։ Այս իմաստով ՍԴ–ում աննախադեպ իրավիճակ է. Հրայր Թովմասյանը, ով պնդում է, որ իր լիազորությունները դադարեցված համարվել չեն կարող  և ՍԴ երեք նախկին դատավորների հետ իրենց իրավունքների խախտման հետ կապված գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, ՍԴ նախագահի պաշտոնակատարի կողմից կարգադրություն է ստանում, որը չկատարելը կարող է հիմք հանդիսանալ իր նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման համար։ Իսկ հիշյալ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում Աշոտ Խաչատրյանը սիպված կլինի նույնանման վարույթ հարուցել նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նկատմամբ, ով  պաշտոնը ստանձնելու օրվանից ՍԴ որևէ նիստի չի մասնակցել՝ այդ թվում և աշխատակարգային նիստերին։ Իսկ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի համաձայն՝  էական կարգապահական խախտում է  համարվում սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը։

The post ՍԴ նախագահի պաշտոնակատարը կարգադրել է արձակուրդից հետ կանչել Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին. նոր զարգացումներ appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Мэр Москвы поздравил бизнесменов с Днем российского предпринимательства





Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о переходе российских предприятий на отечественное ПО


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы поздравил бизнесменов с Днем российского предпринимательства



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Репосты ВКонтакте отличный способ рекламы Концерта, нового Видео или Песни, Книги!




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о популяризации спорта

ЦСКА шагнул к трофею // Команда обыграла УНИКС в первом матче финала Единой лиги ВТБ

Спортивные прогнозы на OnlyBet


Сюзанн Ленглен

Последний танец Надаля и юбка Сюзанн Ленглен: 6 важных фактов о «Ролан Гаррос»-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Нижегородский депутат приобрёл франшизу «МК в Нижнем»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России