Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծություններից 75 տարի անց, կամ ե՞րբ մարդիկ մահակներով կկռվեն
![Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծություններից 75 տարի անց, կամ ե՞րբ մարդիկ մահակներով կկռվեն](https://cdn1.img.armeniasputnik.am/images/1185/38/11853814.jpg)
Եկեք անկեղծ լինենք։ Հիմա արդեն քչերն են հիշում, թե ինչ տեղի ունեցավ ուղիղ 75 տարի առաջ օգոստոսի 6-ին։ Ահավոր բան կատարվեց՝ ամերիկացիները ատոմային ռումբ գցեցին Հիրոսիմա ճապոնական քաղաքի վրա, մի քանի օր անց միջուկային հարձակման զոհ դարձան նաև Նագասակի քաղաքի բնակիչները։