«Ժամանակն է, որ արաբական աշխարհից հայերը հեռանան, գան մեր հայրենիք. պետք է շտապ հայեցակարգ կազմվի». Նուբար Չալըմյան
Այսօր պետք է հայրենադարձների համար շտապ հայեցակարգ կազմվեն: Մեր կառավարությունը, սփյուռքահայության հետ հարցերի հանձնակատարի գրասենյակը շտապ պետք է հայեցակարգ կազմեն և այսպիսի զգայուն տեղերից հայությանը կամաց-կամաց տեղափոխեն հայրենիք: Ես կուզենայի, որ Սփյուռք լինի, բայց կուզենայի նաև՝ այս վատ առիթն օգտագործեինք, հայությանն այստեղ բերեինք: Մեր ժողովրդի թվաքանակը եթե ոչ՝ այսպիսի պայմաններում, ապա ե՞րբ կարող ենք ավելացնել: Պետք է ճիշտ և հատուկ քաղաքականություն մշակվի նրանց համար: Այսօր պետք է ինքնաթիռներ ուղարկվեն՝ ծերերին, երեխաներին, կանանց գոնե Լիբանանից շտապ այստեղ բերելու համար: