Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2020

Տասնյակ փորձագետներ կասկածի տակ են դնում ռուսաստանյան պատվաստանյութի արդյունավետությունը

0
Տասնյակ փորձագետներ կասկածի տակ են դնում ռուսաստանյան պատվաստանյութի արդյունավետությունը

Ռուսաստանը հայտարարում է, թե ավելի քան քսան երկիր արդեն իսկ ցանկություն է հայտնել ձեռք բերել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որի գրանցման մասին երեկ հանդիսավորապես հայտարարեց երկրի նախագահը: Կառավարության նիստում հայտնելով նորամուծության մասին` Վլադիմիր Պուտինը հատուկ ընդգծել էր, որ ռուս գիտնականները առաջ են անցել գործընկերներից և առաջինն աշխարհում գրանցել են նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Ժամեր անց լրագրողներին էր հանդիպել նաև Ռուսաստանի Ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը` պնդելով, թե ռուսական պատվաստանյութը այնպիսի բեկում կմտցնի մարդկության պատմության մեջ, որպիսին եղավ Երկրի առաջին արբանյակի արձակումը տիեզերք Խորհրդային Միության ժամանակ: Հենց այդ պատճառով էլ, ըստ պաշտոնյաների, նոր պատվաստանյութը արտերկրում կվաճառվի «Սպուտնիկ Վի» անվամբ:

«Մենք գործընկերային պայմանավորվածություն ունենք հինգ երկրի հետ` նոր պատվաստանյութի արտադրության համար: Առաջիկա տասներկու ամիսների ընթացքում կարող ենք արտադրել մոտ հինգ հարյուր միլիոն դեղաչափ: Սա շատ կարևոր նկատառում է. մենք արտադրությունն իրականացնելու ենք ոչ միայն Ռուսաստանում, այլև այլ երկրներում`հասանելի դարձնելով ողջ աշխարհի և այն պետությունների համար, որոնք դրա կարիքն ունեն»:

Աշխարհում, սակայն, տասնյակ փորձագետներ կասկածի տակ են դնում ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը` փաստելով, որ դրա հեղինակներն առայժմ չեն հրապարակել, թե ինչ ազդեցություն է թողել այն մարդկանց վրա կլինիկական փորձարկումների ժամանակ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Թարիկ Յազարևիչը երեկ հայտարարեց, որ Ռուսաստանից որևէ տվյալ դեռ չեն ստացել. - «Մենք սերտ շփումների մեջ ենք Ռուսաստանի իշխանությունների հետ նոր պատվաստանյութի առնչությամբ: Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն կարող է արտոնել մանրազնին ուսումնասիրություններից, ինչպես նաև անվտանգության ու արդյունավետության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները գնահատելուց հետո միայն»:

Հատկապես խորն են կասկածները պատվաստանյութի անվտանգության առումով, քանի որ Ռուսաստանն այն գրանցել է առանց ԱՀԿ-ի ուղեցույցում նշված կլինիկական փորձակումների բոլոր փուլերն անցնելու:

Տասնամյակներ առաջ հաստատված այդ փաստաթուղթը պահանջում է, որ պատվաստանյութի թեկնածուն նախ փորձարկվի կենդանիների վրա, հետո` մի քանի տասնյակ, ապա`տասնյակ հազարավոր կամավորների վրա: Ռուսաստանը, մինչդեռ, կլինիկական փորձարկումների երրորդ փուլը դեռ նոր է սկսում:

«Գրանցել`շրջանցելով այդ փուլը, իսկապես ռիսկային է», - «Նյու Յորք Թայմսին» ասել է Ջոն Հոպկինսի համալսարանի պատվաստանյութերի անվտանգության ինստիտուտի տնօրեն Դենիել Սալմոնը` փաստելով, որ հենց երրորդ փուլը` զանգվածային թեստավորմամբ, հնարավորություն է տալիս բացահայտել պատվաստանյութի ազդեցությունը ամենատարբեր, այդ թվում`հազվադեպ հիվանդություններով տառապողների, տարիքային ու ռասայական տարբեր խմբերի վրա:

Երեկ այս մտահոգություններին միացավ նաև Միացյալ Նահանգների գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին. - «Պատվաստանյութ ստեղծելը մեկ բան է, դրա անվտանգությունն ու արդյունավետությունն ապացուցելը`այլ: Սրանք տարբեր բաներ են: Մենք Միացյալ Նահանգներում մոտ մեկ տասնյակ պատվաստանյութ ունենք, և եթե ուզենայինք վտանգել մարդկանց կյանքն ու նրանց տալ մի բան, որի օգուտն ապացուցված չէ, կարող էինք հենց հաջորդ շաբաթ սկսել: Բայց դա չէ ճիշտ ճանապարհը»:

Այս գործընթացում ցանկացած սխալ կարող է ճակատագրական լինել, իր հերթին այսօր ասել է Եվրամիության առաջատար երկրի`Գերմանիայի առողջապահության նախարարը:

«Նույնիսկ համաճարակի ժամանակ կարևոր է մանրազնին հետազոտություններ ու փորձարկումներ անել, արդյունքներն էլ հրապարակել, որպեսզի մարդկանց մոտ վստահություն լինի», - ասել է Յենս Սպահնը` ընդծելով. - «Խնդիրը ոչ թե առաջինը հայտնագործելն է, այլ արդյունավետ և անվտանգ պատվաստանյութ գտնելը: Եթե մենք միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր, մարդկանց պատվաստենք, և պարզվի, որ ինչ-որ բան այն չէ, մեծ է վտանգը, որ մենք կխարխլենք հավատը պատվաստումների նկատմամբ»:

Մտահոգություններ են հնչում նաև Բրազիլիայում, որի նահանգապետերից մեկը այսօրվանից բանակցություններ է սկսել Ռուսաստանի դեսպանի հետ պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսելու շուրջ: «Երբ ռուսներն այն կիրառեն իրենց առնվազն 150 միլիոն քաղաքացիների վրա, այն ժամանակ էլ կխոսենք», - «Ռոյթերզին» ասել է Բրազիլիայի առողջապահության նախկին նախարար Լուիզ Էնրիկե Մանդետան: - «Հիմա պաշտոնյաները հիմնականում քաղաքական մրցավազքի մեջ են, և մենք տեսնում ենք, որ գիտության փոխարեն քաղաքական որոշումներին է նախապատվություն տրվում»:

Պաշտոնական Մոսկվան այսօր անհիմն է որակել այս մտահոգությունները. առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն պնդել է, թե արտերկրում ուղղակի չեն ուզում հաշտվել այն մտքի հետ, որ ռուս գիտնականներն իրենցից առաջ են անցել. – «Արտասահմանցի գործընկերները, ակնհայտորեն զգալով մրցակցությունը և ռուսական պատվաստանյութի առավելությունները, փորձում են այսպես ասած, կարծիքներ արտահայտել, որոնք ուղղակի հիմնավոր չեն»:

Նախարարը պնդել է, թե երկու շաաբթից արդեն պատրաստ կլինի «Սպուտնիկ- Վի»-ի առաջին մեծ խմբաքանակը, որը կօգտագործեն բժշիկներին ու առողջապահական համակարգի աշխատակիցներին պատվաստելու համար: «Հետո կանցնենք բնակչության մյուս խմբերին», - ասել է Մուրաշկոն:

Մոսկվայի փողոցներում սակայն հինգից միայն մեկն է պնդել, թե կպատվաստվի, այն էլ`հարկադրանքի պատճառով:

«Կարծում եմ, առողջապահության և դեղամիջոցների համակարգը մեզ մոտ աշխատում է ոչ թե ռուսաստանցիների առողջությունը պահպանելու, այ փող աշխատելու վրա: Դրա համար էլ չեմ վստահում և չեմ պատվաստվի»:

«Դրական եմ վերաբերում, պատվաստանյութին էլ հավատում եմ`հաշվի առնելով մեր բժիշկների հաջողությունները: Ինչ վերաբերում է պատվաստմանը, կարծում ե,`ստիպված կլինեմ, քանի որ ուսուցիչ եմ: Կարծում եմ, մեզ խորհուրդ կտան, կստիպեն»:

«Քանի դեռ պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ չի անցել, և մենք չենք ստացել արդյունքներ, որոնք հաստատված կլինեն, իսկապես, վախենալու է»:

Ըստ արևմտյան աղբյուրների, այժմ աշխարհում կորոնավիրուսի դեմ ավելի քան 165 պատվաստանյութ է մշակվում, մոտ մեկ տասնյակ արտադրողներ, այդ թվում` «Մոդեռնան», աշխահրահռչակ «Պֆայզերն» ու գերմանական «Բիոնտեքը», բրիտանական «ԱստրաԶենեկան» ու չինական մի շարք ընկերություններ անցել են փորձարկումների երրորդ`վերջնական փուլին: Հաղորդվում է, որ այդ ստուգումների արդյունքները պարզ կդառնան լավագույն դեպքում առաջիկա աշնանը, և միայն այդ ժամանակ հնարավոր կլինի ասել, թե որքանով են անվտանգ առաջարկվող նյութերը, ինչ ազդեցություն են թողնում դրանք օրգանիզմի վրա և ինչքան են մնում հակամարմինները, առանց որոնց, փաստացի, ցանկացած ոք կարող է նորից վարակվել:

Ըստ այդմ, արևմտյան փորձագետների գնահատականներով, նոր կորոնավիորւսի դեմ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել հաջորդ տարվա կեսերին, այն էլ` իրադարձութունների զարգացման լավագույն սցենարի դեպքում:





Губернаторы России
Москва

Мэр: 29 и 30 июня в Москве пройдет масштабное празднование Дня молодежи





Москва

Состоялась церемония вручения премии Men Today Trends


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал, каким будет летний сезон волонтерского проекта «Время добра»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фёдор Шаляпин

В Уфе новую улицу назовут в честь Федора Шаляпина




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Москве пройдет групповая шоссейная велогонка Cyclingrace Столица. Старт состоится 6 июля

В Димитровграде проводят чемпионат России по парусному спорту в классе «микро»

Детская зона «ЯРКО» – на Летней Спартакиаде «Газпром-Медиа Холдинга»


Уимблдон

Елена Рыбакина впервые в 2024 году сыграла на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

МЧС Москвы предупредило о жаре до плюс 32 градусов в ближайшие дни



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России