Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2020

ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին

0
ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) «Ազատությանը» հայտնում են, որ «Լիդիան Ինթերնեշնլը», որին 100 տոկոսով պատկանում է Ամուլսարի ոսկու հանքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիան», 2019-ից անվճարունակ է և այժմ Ջերսիի իրավասու դատարանում անցնում է փակման վարույթով։

Ըստ ՎԶԵԲ-ի՝ 2020 թվականի հուլիսի դրությամբ Ամուլսարի ոսկու հանքավայրը պատկանում է կանադական «Լիդիան Վենչուրսին», որտեղ միջազգային հեղինակավոր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը բաժնետեր չի հանդիսանում։ «Լիդիան Արմենիա» ընկերության Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը ասում է՝ այո, «Լիդիան Ինթերնեյշնլը» ստիպված է եղել ապացուցակվել Տորոնտոյի ֆոնդային բորսայից, վերակազմավորման արդյունքում էլ ՎԶԵԲ-ը կորցրել է իր բաժնետոմսերը։ Տեղի ունեցածն ասում են՝ ցավալի է և հետևանք է Հայաստանում տեղի ունեցող տևական ապօրինությունների:

«Մենք, որ ամեն անգամ ասում ենք՝ ապօրինություններ, անգործություն, ըստ էության, ինչը նկատի ունենք, որ մեր ճանապարհները մնում են փակ: Մի խումբ մարդիկ որոշել են, որ դա պետք է փակ լինի և մեկ այլ կողմ անգործության է մատնել դա ու դրա արդյունքում տևական ժամանակ, տևեց այնքան մինչև արդեն վերակառուցման կարիք եղավ, այսինքն ֆինանսական մոդել կոչենք դա, կառուցվածքը կազմակերպության պետք փոխել, որպեսզի հնարավորություն լինի շարունակել ավելի երկար: Դժվար է պատկերացնել բիզնես, որը կարող է 26 ամիս անընդհատ սպասել ինչ-որ մի որոշման: Միամտություն կլինի կարծել, որ ֆինանսական խնդիրներ դրա արդյունքում չեն առաջանա», - ասաց Արմեն Ստեփանյանը:

ՎԶԵԲ-ն այս պահին իրավական որևէ փոխհարաբերություն չունի Ամուլսարի հանքի ծրագրի հետ, բայց Ամուլսարի ծրագիրը կիրականացվի անկախ այս հանգամանքից, հայտարարում է «Լիդիան Արմենիան». - «Ընկերության աշխատանքի վրա, ըստ էության, չի ազդի և աշխատանքի որակի վրա չի ազդի»:

Ամուլսարի հանքի ազդակիր համայնքի՝ Գնդեվազի բնակիչ, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը, որը պայքարում է հանքի շահագործման դեմ, վերջերս է տեղեկացել, որ ՎԶԵԲ-ը Ամուլսարի հանքի ծրագրում այլևս մասնակցություն չունի։ Պատմում է՝ Ջերմուկի 23 բնակիչների բողոք դիմում էին ներկայացրել ՎԶԵԲ-ի օմբուդսմենի գրասենյակ, որը վարույթ է ընդունվել հունիսի 12 -ին։ Այս դիմումին ի պատասխան ուղարկված զեկույցից էլ տեղեկացել են, որ բանկն Ամուլսարի ծրագրում այլևս ֆինանսական հետաքրքրություններ չունի։

Ակտիվիստն ասում է՝ ընկերության ապագան իրենց համար էլ ավելի մշուշոտ ու ռիսկային է. «Մեր բողոքը՝ միայն օգնելն է, որպեսզի բացահայտվի այս տեղեկատվությունը, որը 6 ամիս շարունակ հայաստանյան տարբեր կարևոր շրջանակներից թաքցվել է. էդ վերակազմավորման արդյունքում ի՞նչ ֆոնդեր են ի հայտ եկել»:

Եթե առկա խոչընդոտները վերացվեն էլ, այս պահին «Լիդիան Արմենիան» ֆինանսական հնարավորություն չունի հանքը շահագործելու, քննադատություններին «Լիդիան Արմենիայից» պատասխանում են. «Դա կիմանանք այն դեպքում, երբ որ նորից սկսենք մենք աշխատել մեր նախկին հզորությամբ: «Լիդիան Արմենիան» այսօր սնանկացման գործընթացներում չկա»:





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Итоги творческой встречи с Алексеем Данилиным


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Земфира

Суд взыскал 200 тыс рублей долга за ЖКУ с Земфиры




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Mos.ru: движение на ряде улиц в центре Москвы закроют из-за велогонки La Strada

29 июня на играх «Дети Азии» состязания пройдут по десяти видам спорта

Певец Крид заявил, что бывшие сделали его сильнее


Уимблдон

Уимблдон. 1 июля. Мирра Андреева и Синнер сыграют последним запуском, Медведев стартует в 15:00



Новости Крыма на Sevpoisk.ru


Чемпионат

Чемпионат города Мурманска по спортивно-прикладному собаководству



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России